Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

շաբաթ, 2 հունիսի 2001

Այսօր տեղի ունեցավ ՀՀ կառավարության նիստ, որը վարում էր վարչապետ Անդրանիկ Մարգարյանը: Կառավարությունը որոշակի փոփոխություններով, հավանություն տվեց «Աղետի գոտու վերականգնման համալիր ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ օրենքի նախագծին: Աղետի գոտու վերականգնման համալիր ծրագրով, որը այս խնդրին ուղղված պետական քաղաքականության ռազմավարության հիմքն է, նախատեսվում է նախկինում ընդունված որոշումների համաձայն վերականգնողական աշխատանքների շարունակում՝ կիրառելով իրականացման նոր մոտեցումներ: Դրանք նպատակաուղղված կլինեն երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած քաղաքացիների բնակարանային պայմանների բարելավմանը, ինչպես նաև բնակավայրերում բնակության համար բարենպաստ պայմանների ստեղծմանը: Առաջնային հիմնական խնդիրների մեջ ներառված են նաև համալիր սպասարկման ենթակառուցվածքների վերականգնումը, բնակարանային շուկայի զարգացումը խթանող սեփանակաշնորհման իրականացումը, բնակչության զբաղվածության աստիճանի բարձրացման պայմանների ստեղծումը, օրենսդրական դաշտի ապահովումը: Ըստ նախագծի, այն հիմք է տարեկան ծրագրի մշակման համար: Գործադիրը հավանություն տվեց նաև «ՀՀ բնակավայրերի կայուն զարգացման ազգային զեկույցին»: Փաստաթղթում անդրադարձ է կատարվում կենսագործունեության միջավայրի ստեղծման, բնակարանային, աղետի գոտու վերականգնման, հողային բարեփոխումների, առողջապահության, սոցիալական զարգացման, փախստականների հիմնախնդիրների, տարածքային կառավարման, փոքր և միջին ձեռնարկատիրության, միջազգային համագործակցության ոլորտներին: Զեկույցը կազմված է ՀՀ քաղաքաշինության նախարարության կողմից ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի հատուկ նիստում Հաբիթաթի օրակարգի իրականացման և ամփոփման նպատակով: Նիստում հաստատվեցին մաքսային արժեքի որոշման նպատակով համախառն ամենամեծ քանակության որոշման կարգը և օտարերկրյա անձանց կողմից «Ներմուծում ազատ շրջանառության համար» և «վերաներմուծում» ռեժիմներով ՀՀ ներմուծվող ակնհայտ առևտրային քանակության ապրանքների բնաիրային չափերը: Կառավարությունը հավանություն տվեց «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» ՀՀ օրենքի նախագծին: Նշվեց, որ օրենքի ընդունման անհրաժեշտությունը բխում է Եվրոպայի խորհրդին Հայաստանի անդամակցելու հետ կապված միջազգային պարտավորություններից, ինչպես նաև ՀՀ-ում դատաիրավական բարեփոխումներով: Մասնավորապես, ՀՀ նոր քրեական դատավարության օրենսգրքի ընդունմամբ անհրաժեշտություն է առաջանում օրենսդրորեն նորովի կարգավորել նախնական կալանքի վայրերում կալանավորված անձանց պահելու կարգն ու պայմանները: Նախագծով սահմանվում է ՀՀ օրենսդրությամբ նախատեսված դեպքերում և կարգով ձերբակալված անձին արգելանքի ու կալանավորված անձին կալանքի տակ պահելու ընդհանուր սկզբունքները, կարգն ու պայմանները, ձերբակալված և կալանավորված անձի իրավունքներն ու օրինական շահերը, դրանց ապահովման երաշխիքները, պարտավորությունները, արգելանքից և կալանքից ազատելու կարգը: Գործադիրը որոշեց Հյուսիս-արևմտյան Գ-3 թաղամասի «Ա» մանկապարտեզի անավարտ շինարարության օբյեկտը հանձնել կառավարությանն առընթեր միգրացիայի և փախստականների վարչության տնօրինությանը՝ այն որպես բնակարանային ֆոնդ փոխադրելու և մայրաքաղաքի դպրոցական շենքերում ու դպրոցների հանրակացարաններում բնակվող փախստականների ընտանիքներին տրամադրելու նպատակով: Մեկ այլ որոշմամբ, հունիսին Բյուրականում կայանալիք Միջազգային աստղագիտական միության գիտաժողովի անցկացման համար, ՀՀ ԳԱ ակադեմիային կառավարության պահուստային ֆոնդից հատկացվեց 750 հազար դրամ:
Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ