ուրբաթ, 17 փետրվարի 2006
Այսօր ՀՀ կառավարությունում տեղի է ունեցել ՀՀ մարզերի և համայնքների վարչական սահմանների նկարագրման աշխատանքները կարգավորող կառավարական հանձնաժողովի նիստ, որը վարել է հանձնաժողովի նախագահ, ՀՀ տարածքային կառավարման նախարար Հովիկ Աբրահամյանը:
Քննարկվել են ՀՀ Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Շիրակի, Տավուշի, Կոտայքի, Լոռու և Սյունիքի մարզերի շուրջ 56 գյուղական և 13 քաղաքային համայնքների վարչական սահմանների ճշգրտման հետ կապված հարցեր:
Հանձնաժողովը, հաստատված սկզբունքներին համապատասխան, ընդունել է որոշումներ, որոնցով կկարգավորվեն նաև համայնքների քաղաքաշինական զարգացման ուղղություններն ու ծավալները: