ուրբաթ, 3 մարտի 2006
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի հերթական նիստը, որը վարել է հանձնաժողովի նախագահ Ս. Տեր-Սիմոնյանը:
Հանձնաժողովը քննարկել է 14 բարեգործական ծրագիր: Մասնավորապես, քննարկվել և հաստատվել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գյումրու Հայորդաց տան, Վանաձորի Հայորդաց տան կառուցման — Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Հայորդաց տան շենքի նորոգման, «Օթ—ան» երիտասարդ մարդկանց քրիստոնեական ընկերակցություն» հասարակական կազմակերպության կողմից ՀՀ Լոռու, Արարատի մարզերում իրականացվող շինարարական — Սյունիքի մարզի Վարդանիձոր գյուղի դպրոցի կառուցման, Ամերիկայի «Հայ օգնության ֆոնդ» բարեգործական կազմակերպության Հայաստանի մասնաճյուղի կողմից իրականացվող «Վանաձորի ծերանոցի գործունեության» — «Վանաձորի, Գավառի — Եր—անի «Զատիկ» մանկատների չափահաս դարձած սաների հետագա կրթության ապահովում» ծրագրերը:
«Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից իրականացվող «Օրորոց» ծրագրի նպատակն է՝ աջակցել Հայաստանի Հանրապետությունում նորածիններ ունեցող սոցիալապես անապահով ընտանիքներին` երեխայի խնամքի կազմակերպման գործում: «Եր—անի Ադմիրալ Իսակովի անվան N132 դպրոց» պետական ոչ առ—տրային կազմակերպության կողմից իրականացվող ծրագրով նախատեսվում է կատարել դպրոցի վերանորոգման աշխատանքները:
Հաստատվել են նաև «Վերջին օրերի սրբերի» բարեգործական կորպորացիայի հայաստանյան ներկայացուցչության կողմից իրականացվող «Նորածինների վերակենդանացման բուժանձնակազմի վերապատրաստում», «Դիակոնիա» բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող «Օժանդակություն անապահով ընտանիքներին», Հայ Ավետարանչական ընկերակցության Հայաստանի մասնաճյուղի հասցեով համակարգչային սարքավորումների ներմուծման — անհատույց տրամադրման ծրագրերը:
Նիստում քննարկվել և հաստատվել են նաև նախկինում հաստատված ծրագրերի շրջանակներում իրականացվող հարակից գործարքներ և տարբեր կազմակերպությունների հասցեներով ուղարկված բարեգործական բեռների ներմուծման ծրագրեր: