ուրբաթ, 10 մարտի 2006
ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի որոշմամբ հաստատվել է Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջկառավարական համատեղ հանձնաժողովի հայկական մասի անհատական կազմը: Հանձնաժողովի նախագահ է նշանակվել ՀՀ էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը, տեղակալ` ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Արման Կիրակոսյանը: Միջկառավարական հանձնաժողովում ընդգրկվել են ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի, առողջապահության, կրթության և գիտության նախարարները, ԻԻՀ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանը, ՀՀ ԳԱԱ նախագահը, Սյունիքի մարզպետը, տրանսպորտի և կապի, առևտրի և տնտեսական զարգացման նախարարների տեղակալներ Հ. Բեգլարյանը և Ա. Պետրոսյանը, ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Ա.Գյուրջյանը, ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի Մերձավոր և Միջին արևելքի վարչության պետի պաշտոնակատար Ա.Ազնաուրյանը, ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի Մերձավոր և Միջին արևելքի վարչության Իրանի բաժնի վարիչ (պատասխանատու քարտուղար) Հ. Դաշտոյանը: