չորեքշաբթի, 22 մարտի 2006
ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի որոշմամբ Գագիկ Վարդանյանն ազատվել է ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարի տեղակալի պաշտոնից:
Վարչապետի մեկ այլ որոշմամբ ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարի տեղակալ է նշանակվել Արայիկ Գրիգորյանը:
Համառոտ կենսագրական տվյալներ
Արայիկ Գրիգորյանը ծնվել է 1967թ., Երևան քաղաքում:
1994թ. ավարտել է Երևանի Ժողովրդական տնտեսության ինստիտուտը՝ ստանալով տնտեսագետի որակավորում:
1993-1996թթ. աշխատել է Երևանի Շահումյանի շրջխորհրդի գործկոմում՝ որպես բնակարանային ֆոնդի հաշվառման և բաշխման բաժնի տեսուչ, կոմունալ ձեռնարկության և բարեկարգման վարչության ավագ տնտեսագետ:
1997-1998թթ. եղել է Մալաթիա-Սեբաստիա թաղապետարանի առևտրի և տրանսպորտի սպասարկումների բաժնի պետի տեղակալ, 1998-1999թթ.՝ ՀՀ տարածքային կառավարման և օպերատիվ հարցերի նախարարի աշխատակազմի առաջատար մասնագետ, այնուհետև ՀՀ կառավարության աշխատակազմի տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման վարչության գլխավոր մասնագետ:
1999-2001թթ. պաշտոնավարել է ՀՀ պետական եկամուտների նախարարությունում՝ որպես Այրում-Ջիլիզա մաքսակետի պետի տեղակալ, մաքսակետի պետ, ապա Գուգարքի տարածաշրջանային մաքսատան զննման բաժնի պետ:
2001-2005թթ. եղել է «Ուրարտու» առևտրաարտադրական կոմբինատի արտադրության գծով տնօրեն:
Ամուսնացած է, ունի երկու զավակ:
Անկուսակցական է: