Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 23 մարտի 2006

 


Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստ, որը վարել է վարչապետ Անդրանիկ Մարգարյանը:


Կառավարությունը հավանություն է տվել Հայաստանի Հանրապետության անկախության 15-ամյակին նվիրված հիմնական միջոցառումների ծրագրին, որի հաղորդմամբ հանդես է եկել ՀՀ նախագահի օգնական Վիգեն Սարգսյանը:


Ծրագիրը, որն ընդգրկում է տոնական-հանդիսային, գիտակրթական, մշակութային, մարզական և այլ բնույթի շուրջ 8 տասնյակ միջոցառումներ, հանրապետության մայրաքաղաքում, մարզերում ու համայնքներում կիրականացվի ապրիլ ամսից սկսած մինչև տարեվերջ: ՀՀ-ում և Լեռնային Ղարաբաղում տեղի կունենան նաև համահայկական միջոցառումներ, այդ թվում՝ «Մեկ ազգ, մեկ մշակույթ» երկրորդ փառատոնը, համահայկական-երիտասարդական չորրորդ և կրթական երկրորդ համաժողովները, «Ոսկե ծիրան» միջազգային երրորդ կինոփառատոնը: Անկախության 15-ամյակի շաբաթվա ընթացում՝ սեպտեմբերի 17-ից 24-ը կանցկացվեն Հայաստան-Սփյուռք երրորդ համաժողովը, համահայկական տնտեսական երկրորդ համաժողովը, տարբեր գիտաժողովներ, կկազմակերպվեն անկախության տարեդարձին նվիրված պլակատի և լուսանկարչական ցուցահանդեսներ, անկախության 15 տարիներին նկարահանված ֆիլմերի ցուցադրություն: Հոբելյանական շաբաթվա սկիզբը կնշանավորվի Էջմիածնում և աշխարհի բոլոր հայկական եկեղեցիներում տրվելիք Սուրբ պատարագով:


Ծրագրի հիմնական հանդիսությունները տեղի կունենան սեպտեմբերի 21-ին: Անկախության օրը միջոցառումները կմեկնարկեն Եռաբլուր այցելությամբ, այնուհետև Հանրապետության հրապարակում կանցկացվի զորահանդես, մայրաքաղաքում և մարզերում տեղի կունենան ժողովրդական տոնախմբություններ, Վ. Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում կկազմակերպվի տոնական մեծ համերգ: Երեկոյան Երևանում, Գյումրիում և Վանաձորում կտրվի հրավառություն:


Հանձնարարվել է մինչև 2006թ. ապրիլի 20-ը ՀՀ վարչապետին կներկայացնել հիմնական միջոցառումների ծրագրում ընդգրկվելիք մարզային միջոցառումների ծրագրերը: Մի շարք հանձնարարականներ են տրվել նաև համապատասխան պետական մարմինների և կազմակերպությունների ղեկավարներին:


«Բնակչության զբաղվածության և գործազրկության դեպքում սոցիալական պաշտպանության մասին» ՀՀ օրենքի համաձայն, կառավարությունը հաստատել է աշխատանքի տեղավորման, ազատ աշխատատեղերի վերաբերյալ տեղեկությունների ստացման, մասնագիտական կողմնորոշման խորհրդատվության, մասնագիտական ուսուցման հարցերով զբաղվածության պետական ծառայություն դիմող անձանց կողմից ներկայացվող փաստաթղթերի ցանկը, անձանց հաշվառման և հաշվառումից հանելու կարգը, ինչպես նաև զբաղվածության պետական ծառայություն դիմող անձանց գործազուրկի կարգավիճակի տրման համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը: Հանձնարարվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին՝ որոշումն ուժի մեջ մտնելու պահից մեկամսյա ժամկետում հաստատել աշխատանք փնտրող անձի հաշվառման քարտի, գրանցամատյանի, ապահովագրական ստաժը և դրանում հաշվառվող աշխատանքային կամ այլ բնույթի գործունեությունը հիմնավորող փաստաթղթերից փաստանշման ձևերը: Համապատասխան հանձնարարականներ են տրվել նաև ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահին, ՀՀ սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի նախագահին: Մեկ այլ որոշմամբ հաստատվել է գործազրկության նպաստի վճարման կարգը ևս: Կարգով սահմանվում է, որ գործազրկության նպաստի վճարման գործընթացն իրականացվում է «Գնումների մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով ընտրված վճարման ծառայություններ մատուցող կազմակերպության կողմից, որի հետ սահմանված կարգով կնքված պայմանագրով կկարգավորվեն գործազրկության նպաստի վճարման ժամկետների սահմանման, վճարման գործընթացի դադարեցման, տեղեկատվության փոխանակման հետ կապված, ինչպես նաև զբաղվածության տարածքային կենտրոնների կողմից կազմակերպության մասնաճյուղերին ներկայացվող վճարման ցուցակի ձևն ու այլ հարցեր: Փաստաթղթով կարգավորվում են լիազորագրով նպաստ վճարելու, ինչպես նաև գործազրկության նպաստի իրավունք ձեռք բերած քաղաքացու կալանավորվելու կամ դատապարտվելու դեպքում նրան՝ մինչև դատապարտման կամ կալանավորման օրը նշանակված, սակայն չստացած, նպաստառու գործազուրկի մահվան դեպքում չստացված գործազրկության նպաստի վճարման հարցերը: Սահմանվել է, որ գործազուրկի՝ մինչև նրա մահվան օրը չստացած գործազրկության նպաստը վճարվում է նրա ընտանիքի չափահաս անդամին, կամ մահացածի կնոջը (ամուսնուն), ծնողներից որևէ մեկին, կամ անչափահաս երեխաների օրինակելի ներկայացուցչին, խնամակալին, կամ հոգաբարձուին, եթե նրանք ներկայացնեն գործազուրկի մահվան վկայականը և անձնագիր:


Կառավարությունն իր պահուստային ֆոնդից 294 մլն դրամ է հատկացրել ՀՀ գյուղատնտեսության նախարարությանը՝ ՀՀ հողօգտագործողներին մատչելի գներով 21 հազար տոննա ազոտական պարարտանյութ մատակարարելու նպատակով, յուրաքանչյուր տոննայի իրացման դիմաց 14 մլն դրամ սուբսիդիա տրամադրելու համար: Հաստատվել է նաև սուբսիդավորված ազոտական պարարտանյութի բաշխման ցուցակը՝ ըստ հանրապետության մարզերի: Հանձնարարվել է ՀՀ գյուղատնտեսության նախարարին՝ մշակել ըստ մարզերի պարարտանյութի բաշխման ժամանակացույց և իրազեկել մարզպետարաններին: Համապատասխան հանձնարարականներ են տրվել նաև ՀՀ մարզպետներին: Որոշմամբ համայնքներում շահառուներին հատկացվող պարարտանյութի առավելագույն քանակությունը սահմանվել է 500 կգ:


«ՀՀ 2006թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքում վերաբաշխում և ՀՀ կառավարության 2005թ. դեկտեմբերի 15-ի N 2162-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելով, գործադիրը, իր 2006թ. պահուստային ֆոնդի հաշվին, 2 մլն 151 հազար դրամ է հատկացրել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը՝ Չեռնոբիլի ատոմային էլեկտրակայանի վթարի 20-ամյակի կապակցությամբ իրականացվելիք միջոցառումների նախապատրաստման և անցկացման նպատակով: Հանձնարարվել է նախարարին՝ հատկացված գումարը տրամադրել «Հայաստանի «Չեռնոբիլ ասոցիացիա» ՀԿ-ին՝ նշված նպատակով աշխատանքների իրականացման համար՝ նրա հետ կնքելով նվիրաբերության պայմանագիր:


Նիստում կառավարությունը սահմանել է, որ Սևանա լճի ափամերձ տարածքում գոյություն ունեցող առանձին օբյեկտներից առաջացող կեղտաջրերը, մինչև Սևանա լիճ թափվելը, անհրաժեշտ է ենթարկել կենսաբանական մաքրման: Որոշումն ընդունվել է «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» ՀՀ օրենքի պահանջների կատարման, լճի էկոլոգիական հավասարակշռության վերականգնման խնդրում դրա համապատասխան որակի ջրի ապահովման, ջրահավաք ավազանում գոյություն ունեցող առանձին օբյեկտներից առաջացած կեղտաջրերի մաքրման, ինչպես նաև ափամերձ տարածքում ռեկրեացիոն (հանգիստ և տուրիզմ) տնտեսաճյուղի առավել արդյունավետ զարգացումն ապահովելու նպատակով: Հանձնարարվել է ՀՀ բնապահպանության, տարածքային կառավարման, առողջապահության և քաղաքաշինության նախարարներին՝ եռամսյա ժամկետում ապահովել լճի ափամերձ տարածքում գոյություն ունեցող առանձին օբյեկտներից առաջացող կեղտաջրերի մաքրման նորմատիվային պայմանները կանոնակարգող համատեղ գերատեսչական ակտի սահմանված կարգով ընդունումը: ՀՀ բնապահպանության նախարարին հանձնարարվել է նաև լճի ափամերձ տարածքներում նոր օբյեկտների նախագծային փաստաթղթերն օրենքով սահմանված դեպքերում և կարգով քաղաքաշինական և շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման փորձաքննության ենթարկելիս, պարտադիր պայման ընդունել այդ օբյեկտների կեղտաջրերի մաքրումը կենսաբանական մաքրման կայանների միջոցով, ինչպես նաև լոկալ մաքրման կայանների ձեռքբերման նպատակով, լճի ափամերձ տարածքում գոյություն ունեցող օբյեկտների սեփականատերերին տեղեկատվական օժանդակություն ցուցաբերելը:


ՀՀ աշխատանքային օրենսգրքին համապատասխան, կառավարությունը հաստատել է մասնագիտական հիվանդությունների (թունավորումների) ցանկը, ինչպես նաև այդ հիվանդությունների և դժբախտ դեպքերի հաշվառման և ծառայողական քննության կարգը: Սահմանվել է, որ Հայաստանի Հանրապետության տարածքում շահագործվող (շահագործման նպատակով նախատեսվող, կոնսերվացվող, ապամոնտաժվող) արտադրական վտանգավոր օբյեկտում տեղի ունեցած տեխնածին վթարների, մահացու կամ ծանր ելքով արտադրական դժբախտ դեպքերի հաշվառման և տեխնիկական քննության կարգը սահմանվում է «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» ՀՀ օրենքով նախատեսված կարգով: Ուժը կորցրած է ճանաչվել ՀՀ կառավարության 1996թ. ապրիլի 25-ի «Մասնագիտական հիվանդությունների ցանկը հաստատելու մասին» N121 որոշումը:


ՀՀ կառավարության 2000թ. օգոստոսի 2-ի «Անավարտ շինարարության բնակարանաշինարարական կոոպերատիվների փայատերերի կողմից Խորհրդային Միության ռուբլով վճարված գումարի արժեզրկումից փայատերերի կրած կորուստների դիմաց դրամական օգնության տրամադրման կարգը հաստատելու մասին» N 432 որոշմամբ հաստատված կարգը գործադիրը լրացրել է նոր պարբերությամբ, ըստ որի օգնության տրամադրման համար փայատերերի կողմից զանգվածային լրատվամիջոցներով համապատասխան հայտարարության հրապարակումից հետո, դիմումների ընդունման և դրամական օգնության գումարների վճարման համար, սահմանվել է որոշակի ժամկետ՝ երեք ամիս, որից հետո փայատերերը կորցնում են դրամական օգնություն ստանալու իրավունքը: Հիշյալ որոշման մեջ լրացում կատարելու անհրաժեշտությունը բխել է այն իրավիճակից, որն առաջացել է 2005թ., երբ ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունը սեպտեմբերից սկսել է կառավարության կողմից հաստատված ժամանակացույցով սահմանված հերթականությամբ տրամադրել վերոնշյալ դրամական օգնության գումարները: Սակայն անհնար է դարձել ժամանակացույցով նախատեսված հաջորդ՝ 2006թ. հերթով նախատեսված բնակարանշինարարական կոոպերատիվների փայատերերին տրամադրել դրամական օգնություն, քանի որ 2005թ. հերթով նախատեսված կոոպերատիվների 535 անդամներից միայն 304-ն են դիմել դրամական օգնություն ստանալու համար և, հաշվի առնելով, որ անհանար է առանց նախորդ հերթի բավարարման անցնել հաջորդ հերթին, անհրաժեշտություն է առաջացել նշված գումարների վճարման համար հստակ ժամկետ սահմանել:


ՀՀ բարձրագույն մասնագիտական ուսումնական հաստատությունների պետական պատվերով սովորող ասպիրանտների և դոկտորանտների սոցիալական վիճակը բարելավելու նպատակով, կառավարությունը որոշել է ասպիրանտների կրթաթոշակի չափը սահմանել 10 հազար դրամ, (հայագիտության մասնագիտություններով սովորողներինը՝ 15 հազար դրամ), իսկ դոկտորանտներինը՝ 15 հազար դրամ: Սահմանվել է, որ որոշման գործողությունը տարածվում է 2006թ. հունվարի 1-ից հետո ծագած իրավահարաբերությունների վրա: Մեկ այլ արձանագրային որոշմամբ, փոփոխություններ են կատարվել ՀՀ կառավարության 2005թ. ապրիլի 14-ի նիստի N 14 արձանագրության մեջ, ըստ որի «Սովորողների գնահատման հայեցակարգ» գլխի «Հիմնական դպրոցի ավարտական քննություններ» բաժնից հանվել է «հայոց պատմություն»-ը և «ընտրովի» առարկայի փոխարեն ամրագրվել «Միջնակարգ դպրոցի ավարտական քննություններ» բաժնում: Որոշումն ընդունվել է հայագիտության ուսուցման արդյունավետությունը բարձրացնելու նպատակով:


ՀՀ կառավարության 2005թ. դեկտեմբերի 15-ի «ՀՀ 2006թ. պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 2162-Ն որոշման համապատասխան, գործադիրը հաստատել է «ՀՀ 2006թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի բյուջետային ծախսերի գործառնական դասակարգման «ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարության «Լեռնահանքային ձեռնարկությունների տեխնոլոգիական նախագծման նորմերի մշակում» ծրագրով, ինչպես նաև «Պետական աջակցություն ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարության «Չափագիտության ազգային ինստիտուտ» ՓԲԸ-ի կողմից չափումների միասնականության ապահովման աշխատանքների կատարմանը» ծրագրով նախատեսված պետական պատվերները:


Օրակարգում ընդգրկված այլ հարցերի թվում, գործադիրը փոփոխություններ և լրացում է կատարել ՀՀ կառավարության 2005թ. հունիսի 1-ի «ՀՀ կառավարության 2002թ. նոյեմբերի 28-ի N 2072-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություն կատարելու, էներգետիկայի պետական տեսչության կանոնադրությունն ու կառուցվածքը հաստատելու մասին» N 1045-Ն որոշման մեջ: Որոշման ընդունումը պայմանավորված է այն «Էլեկտրաէներգետիկական համակարգում և էլեկտրասպառման ոլորտում տեխնիկական վերահսկողության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի դրույթներին համապատասխանեցնելու անհրաժեշտությամբ:


Կառավարությունը հավանություն է տվել «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրինագծին, որը սահմանված կարգով կներկայացվի ԱԺ: Հաշվի առնելով ազգաբնակչության սոցիալական պայմանները, մասնավորապես, առաջարկվել է տրակտորային կցանքների պետական համարանիշեր տալու և համարանիշեր վերականգնելու համար պետական տուրքի դրույքաչափերը պակասեցնել 50 տոկոսի չափով՝ դրանք սահմանելով համապատասխանաբար բազային տուրքի եռապատիկի և բազային տուրքի 6-ապատիկի չափով: «Դատարանակազմության մասին» ՀՀ օրենքին համապատասխան, գործադիրը փոփոխություն է կատարել ՀՀ կառավարության 1999թ. փետրվարի 24-ի «ՀՀ վճռաբեկ դատարանի աշխատակազմի «Դատարանակազմության մասին» ՀՀ օրենքով չնախատեսված հաստիքային միավորների նորմատիվները հաստատելու մասին» N 86 որոշման մեջ: Որոշման ընդունումը պայմանավորված է ՀՀ վճռաբեկ դատարանի աշխատակազմի նոր կառուցվածքի ձևավորման անհրաժեշտությամբ՝ դատարանի արդյունավետ գործունեությունն ապահովելու նպատակով: Մեկ այլ որոշմամբ փոփոխություն է կատարվել նաև ՀՀ կառավարության 2003թ. հուլիսի 23-ի N 914-Ն որոշման մեջ, որով նոր դրույքաչափեր են սահմանվել ՀՀ վճռաբեկ դատարանի աշխատակազմի փոփոխված կառուցվածքի նոր՝ «Դատարանակազմության մասին» ՀՀ օրենքով չնախատեսված հաստիքային միավորների համար:


Մեկ այլ որոշմամբ կառավարությունը «Ռադիոակտիվ թափոնների վնասազերծում» ՓԲԸ-ի պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի կառավարման լիազորությունը վերապահել է ՀՀ էներգետիկայի նախարարությանը:


Նիստում համաձայնություն է տրվել «ՀՀ կառավարության և Թաիլանդի Թագավորության կառավարության միջև մաքսային գործերում համագործակցության և փոխօգնության մասին» համաձայնագրի կնքման առաջարկությանը:


Գործադիրը որոշել է թույլատրել ՀՀ պաշտպանության նախարարությանը՝ սեփականության իրավունքով իրեն պատկանող Երևանի Խորենացու փողոցի N 22 հասցեում գտնվող շենքը և շինությունը՝ 446.7 քմ ընդհանուր մակերեսով, ուղղակի եղանակով վաճառել հավանական գնորդ Ամերիկայի հայ օգնության ֆոնդի Հայաստանի մասնաճյուղին: Գույքի վաճառքի գինը սահմանվել է 500 հազար ԱՄՆ դոլարին համարժեք դրամ: Որոշումը հնարավորություն կընձեռի գույքի օտարումից ստացված միջոցներն ուղղել ՀՀ պաշտպանության նախարարության կարիքների, ինչպես նաև զինծառայողների սոցիալական պայմանների բարելավմանը:


Հիմք ընդունելով Արտաշատի քաղաքային համայնքի ավագանու որոշումը, կառավարությունը որոշել է Արարատի մարզի Արտաշատ քաղաքի Լուսինյան փողոցի վրա գտնվող նախկին պատանի տեխնիկների կայանի՝ 375 հազար դրամ հաշվեկշռային արժեքով շենքն ամրացնել «ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին:


ՀՀ կառավարության 2005թ. դեկտեմբերի 15-ի N 2162-Ն որոշման համապատասխան և դատաիրավական բարեփոխումների վարկային ծրագրի շրջանակներում ստեղծված «Առլիս» տեղեկատվական համակարգի պահպանումն ու շահագործումը ապահովելու նպատակով, կառավարությունը որոշում է ընդունել «ՀՀ 2006թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի «Հրատարակումների գծով պետական պատվեր» ծրագրով ՀՀ արդարադատության նախարարությանը նախատեսված ծախսերը՝ 197 մլն 268 հազար դրամը, տարբեր հրատարակությունների միջև բաշխելու վերաբերյալ:


Նիստում որոշումներ են ընդունվել նաև ՀՀ Գեղարքունիքի մարզի Գեղհովիտի, Լիճքի, Ներքին Գետաշենի, Սյունիքի մարզի Փիրլույի, Քյուրուտի, Գեղիի գյուղական համայնքների վարչական սահմանների նկարագիրը հաստատելու և այդ գյուղական համայնքների վարչական սահմաններում գտնվող պետական սեփականություն հանդիսացող հողամասերն անհատույց սեփականության իրավունքով համայնքներին փոխանցելու վերաբերյալ:


 


 

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ