Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երեքշաբթի, 28 մարտի 2006

ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի ողջույնի խոսքը վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի և Հայէկոնոմբանկի կողմից կազմակերպված առևտրի ֆինանսավորման միջազգային բանկային համաժողովի կապակցությամբ

Համաժողովի հարգարժան մասնակիցներ

       Ողջունում եմ Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի և Հայէկոնոմբանկի այս նախաձեռնությունը՝ հույսով, որ այն իր դրական ավանդը կբերի Հայաստանի Հանրապետության ֆինանսաբանկային համակարգի զարգացմանը, երկրի գործարար միջավայրի բարելավմանն ուղղված բարեփոխումներին:

Համաժողովը կարևոր է այն առումով, որ հայաստանյան գործարար հանրության և արտերկրի գործընկեր ֆինանսական կառույցների ու բանկերի մասնակցությամբ, այն նման ձևաչափով և ներկայացուցչական կազմով իրականացվող 1-ին միջոցառումն է, ունի քննարկվելիք խնդիրների լայն շրջանակ, որոնք առավելագույնս համահունչ են Հայաստանի Հանրապետությունում իրականացվող տնտեսական քաղաքականության նպատակներին:

Մեզ համար այս միջոցառումը կարևորվում է նաև մեկ այլ տեսանկյունից` առևտրի ֆինանսավորման միջազգային բանկային համաժողովը հայկական բանկի և Եվրոբանկի տարբեր ծրագրերի շրջանակներում արդյունավետ համագործակցության բնականոն շարունակությունն է : Հուսով ենք, համաժողովը ևս կնպաստի Եվրոբանկի՝ մեր երկրում իրականացվող տարբեր ծրագրերի էլ ավելի ընդլայմանը:

Արտաքին առևտրի խթանիչ դերը զարգացող, անցումային տնտեսությունների համար հաստատված է միջազգային փորձով: Ուստի նշված գործընթացին միտված ցանկացած ձեռնարկում, ինչպիսին է նաև այս համաժողովը, անկասկած, կնպաստի ոլորտում առկա խոչընդոտների և զարգացման նոր հեռանկարների բացահայտմանը, գործարար նոր կապերի հաստատմանը, բիզնեսի մրցունակության բարձրացմանը, արտահանման-ներմուծման գործընթացի խթանմանը:

Համաժողովին մաղթում եմ բեղմնավոր աշխատանք: Համոզված եմ, որ այստեղ արվելիք բոլոր առաջարկությունները և նախաձեռնությունները` ուղղված միջազգային առևտրի խթանմանը, այս ոլորտում գործող ձեռնարկությունների աջակցմանն ու երկրի գործարար միջավայրի առավել բարելավմանը, կիրագործվեն՝ էական ազդեցություն ունենալով բոլոր կողմերի համար:

 

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ