երկուշաբթի, 3 ապրիլի 2006
ՀՀ կառավարությունը քննարկում է Իրանի Իսլամական Հանրապետության տարածքում մարտի 31-ին տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի կապակցությամբ, որի հետևանքով կան բազմաթիվ զոհեր, վիրավորներ, ավերված շենքեր և շինություններ, անհրաժեշտ աջակցության ցուցաբերման հարցը: Այս նպատակով, նախօրեին ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի հանձնարարությամբ, ՀՀ տարածքային կառավարման նախարար Հովիկ Աբրահամյանը Հայաստանում ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպան Ալիռեզա Հաղիղյանին փոխանցելով Անդրանիկ Մարգարյանի և նաև իր ցավակցությունները, միաժամանակ խնդրել է ճշտել, թե հատկապես ինչպիսի՞ աջակցության կարիք ունի մեր հարավային հարևանը, ըստ որի ՀՀ կառավարությունը, իր հնարավորությունների սահմաններում, կտրամադրի ակնկալվող աջակցությունը: