Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

չորեքշաբթի, 5 ապրիլի 2006

 


ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն այսօր ընդունել է Եվրոպական հանձնաժողովի արտաքին հարաբերությունների գլխավոր տնօրենի տեղակալ Ֆոկիոն Ֆոտիադիսին:


Նկատի ունենալով, որ պարոն Ֆոտիադիսը վերջերս է նշանակվել այդ պաշտոնին և Երևան է ժամանել Եվրոպական հարևանության քաղաքականության շրջանակներում Հայաստանի գործողությունների ծրագրի հետ կապված խնդիրների քննարկման ու ՀՀ էներգետիկ հիմնախնդիրների վերաբերյալ խորհրդակցություններ անցկացնելու նպատակով, վարչապետը հույս է հայտնել, որ ի պաշտոնե նրա առաջին այցը մեր երկիր նոր խթան կհանդիսանա հետագա սերտ համագործակցության համար, այդ թվում՝ գործողությունների ծրագրի իրականացման փուլում:


Պարոն Ֆոտիադիսը հանդիպման սկզբում նախ նշել է, որ տարիներ առաջ Հայաստան կատարած իր առաջին այցից հետո, այժմ բավականին տպավորված է մեր երկրի սոցիալ-տնտեսական առաջընթացով: Խոսելով գործողությունների ծրագրի շուրջ վարվող բանակցությունների մասին, նա ասել է, որ այդ բանակցությունները ճանապարհի սկիզբն են, ինչը նոր փուլ է նշանավորում Հայաստան-ԵՄ հարաբերություններում: Նա ընդգծել է եվրոպական կողմի շահագրգռվածությունը բանակցությունների արագ ավարտման և Հայաստանի հետ երկարաժամկետ համագործակցության հաստատման հարցում: Պարոն Ֆոտիադիսը հույս է հայտնել, որ քննարկումները մինչև ապրիլի վերջը կավարտվեն և կստեղծվի գործողությունների համաձայնեցված ծրագրի փոխշահավետ տարբերակը:


Քննարկվող հարցերի շրջանակում Անդրանիկ Մարգարյանը և Ֆոկիոն Ֆոտիադիսն անդրադարձել են նաև էներգետիկ անվտանգության, այդ թվում՝ Մեծամորի ատոմակայանի փակման հետ կապված խնդիրներին, այլընտրանքային էներգիայի աղբյուրների ստեղծման անհրաժեշտության հարցին: Վարչապետն ընդգծել է, որ Հայաստանը դեմ չէ ատոմակայանի փակմանը, սակայն միայն էլեկտրաէներգիայի այլընտրանքային՝ ավադական և ոչ ավանդական աղբյուրների ստեղծման ու երկրի էներգետիկ անկախության և անվտանգության ապահովման պայմանով: Նա նշել է, որ ՀՀ կառավարությունը վերջին տարիներին ոչ միայն ակտիվ բանակցություններ է վարում միջազգային կառույցների հետ, այլև որոշակի քայլեր է ձեռնարկում այդ ուղղությամբ՝ մասնավորապես, խթանելով ջրի, քամու էներգիայի օգտագործմամբ աշխատող փոքր հէկ-երի կառուցումն ու գործարկումը: Անհրաժեշտ ֆինանսական միջոցների առկայության դեպքում, ըստ նրա, ՀԱԷԿ-ի փակման կամ նոր ատոմակայանի կառուցման շուրջ որոշումների ընդունումն ու իրականացումն ավելի իրատեսական կդառնա:


Եվրահանձնաժողովի ներկայացուցիչը հայտնել է Եվրամիության պատրաստակամությունը՝ աջակցելու Հայաստանին Էներգետիկ անվտանգության ոլորտի հիմնախնդիրների լուծման հարցում: Նա ընդգծել է նաև, որ հայկական ատոմակայանի փակման գործընթացի հստակ ծրագրի առկայությունը՝ հաջորդական քայլերի նախանշմամբ, կօգնի միջազգային հանրությանը ավելի լավ պատկերացնելու հարցի կարևորությունը և նախատեսվող աշխատանքները: Իսկ դա, ըստ նրա, նպաստավոր պայմաններ կստեղծի այդ խնդրի ֆինանսական աջակցության հնարավորությունների քննարկման նպատակով դոնորների միջազգային կոնֆերանս կազմակերպելու համար:


Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են նաև Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության ուղղությամբ տարվող աշխատանքներին, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացին:




 

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ