Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 6 ապրիլի 2006

 


Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստ, որը վարել է վարչապետ Անդրանիկ Մարգարյանը:


Կառավարությունը որոշում է ընդունել պետական գույքի օտարման և բնական գազի սակագնի մեղմացման միջոցառումների մասին:


Հայաստանի Հանրապետությունում բնական գազի սպառողներին մինչև 2008թ. դեկտեմբերի 31-ը սպառվող բնական գազի դիմաց սուբսիդիայի կարգով գների տարբերությունը փոխհատուցելու նպատակով գործադիրը սահմանել է, որ ՀՀ կառավարությունը 10.04. 2006-31.12.2008 ժամանակահատվածում բնական գազի սպառողների օգտին «Հայռուսգազարդ» ՓԲԸ-ին կվճարի բնական գազի ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հաստատած սակագնի մեղմման սուբսիդիաներ՝ հետևյալ չափերով.


ամսական մինչև 10000 խմ սպառման դեպքում՝ 1000 խմ-ի համար 90000 դրամ (ներառյալ ԱԱՀ) սակագնից՝ 25000 դրամի սուբսիդիա,


ամսական 10000 խմ-ից ավելի սպառման դեպքում՝ 1000 խմ-ի համար 146,51 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ (ներառյալ ԱԱՀ) սակագնից՝ 52,01 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ սուբսիդիա:


Առաջարկվել է «Հայռուսգազարդ» ՓԲԸ-ին՝


ա) 10.04.2006-31.12.2008 ժամանակահատվածում բնական գազի սպառողներից վճարումները գանձել հաստատված սակագնից իջեցված գներով՝ հետևյալ չափերով.


ամսական մինչև 10000 խմ սպառման դեպքում՝ 1000 խմ-ի համար՝ 65000 դրամ,


ամսական 10000 խմ-ից ավելի սպառման դեպքում՝ 1000 խմ-ի համար՝ 94.5 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ,


բ) սուբսիդիաների տեսքով պետության վճարած գումարը սպառողների փաստացի սպառման ծավալին գերազանցելու դեպքում ավել մասը հաշվարկել որպես կանխավճար 2009թ. համար:


ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին առաջարկվել է կարգավորել «Հայռուսգազարդ» ՓԲԸ բնական գազի մատակարարման գործընթացում սպառողների օգտին պետության կողմից տրամադրվող սուբսիդիաների գծով վճարումների հաշվառումը և այդ մասին սպառողին տեղեկացման մեխանիզմները:


Կառավարության նույն որոշմամբ դարեցվել է «Հրազդան 5» ԾԻԳ» պետական հիմնարկի գործունեությունը, հիմնարկին ամրակցված ամբողջ գույքը (այսուհետ՝ «Հրազդանի 5-րդ էներգաբլոկ» գույքային համալիր) ամրակցելով ՀՀ պաշտպանության նախարարության աշխատակազմին:


ՀՀ պաշտպանության նախարարին հանձնարարվել է՝


ՀՀ էներգետիկայի նախարարության ենթակայության «Հրազդանի 5» ԾԻԳ» պետական հիմնարկից ընդունման-հանձնման ակտով ընդունել «Հրազդանի 5-րդ էներգաբլոկ» գույքային համալիրը և մուտքագրել ՀՀ պաշտպանության նախարարության աշխատակազմի հաշվեկշիռ՝ հաշվեկշռային արժեքով, նաև Ռուսաստանի Դաշնության «Գազպրոմ» ԲԲԸ-ի առաջարկած՝ «ՀայՌուսգազարդ»ՓԲԸ-ի կամ ՀՀ տարածքում «Գազպրոմ» ԲԲԸ-ի հիմնադրած նոր իրավաբանական անձի հետ (համապատասխան անձը՝ այսուհետ Գնորդ) կնքել «Հրազդանի 5-րդ էներգաբլոկ» գույքային համալիրի առքուվաճառքի պայմանագիր, հետևյալ էական պայմաններով.


ա)գույքային համալիրի գինը կազմում է 248,8 մլն ԱՄՆ դոլարին համարժեք դրամ, ներառյալ սեփականության իրավունքով տրամադրվող հողամասի կադաստրային արժեքը,


բ) գինը վճարվում է ՀՀ դրամով՝ 2006թ. ընթացքում 58,8 մլն ԱՄՆ դոլարին համարժեք դրամ, 2007թ. ընթացքում՝ 70 մլն ԱՄՆ դոլարին համարժեք դրամ, 2008թ. ընթացքում՝ 120 մլն ԱՄՆ դոլարին համարժեք դրամ,


գ) գույքային համալիրի զբաղեցրած և օգտագործման համար անհրաժեշտ հողամասի մի մասը Գնորդին տրամադրվում է սեփականության իրավունքով, մյուս մասը՝ մշտական անհատույց օգտագործման իրավունքով (որի վերաբերյալ Գնորդը օգտագործման պայմանագիր պետք է կնքի Կոտայքի մարզպետի հետ),


դ) անշարժ գույքի մասով առքուվաճառքի պայմանագրի նոտարական վավերացման և դրանից ծագող իրավունքների պետական գրանցման ծախսերը կատարվում են Գնորդի հաշվին,


ե) Գնորդը պարտավորվում է շարունակել անավարտ շինարարության օբյեկտի կառուցումը, մինչև 2008թ. ապահովել գույքային համալիրի շահագործման հանձնումը, դրանում տեղակայելով մինչև 140 մեգավատ էլեկտրական հզորությամբ գազատուրբին, նպատակ ունենալով նվազեցնել էլեկտրաէներգիայի արտադրության վառելիքային ծախսերը. Գնորդի կողմից սույն պայմանի կատարման վերահսկողությունը վաճառողի անունից իրականացնում է ՀՀ էներգետիկայի նախարարությունը.


Ըստ որոշման, Գնորդի կողմից ստացվող պայմանագրի գնի վճարումները կհաշվարկվեն ՀՀ ՊՆ արտաբյուջետային բանկային հաշվին, որից՝


ա) ընդամենը 188,8 մլն ԱՄՆ դոլարին համարժեք դրամ վճարել «Հայ Ռուսգազարդ» ՓԲԸ-ին, որպես բնական գազի սպառողներին գազի սահմանված սակագնի մասնակի փոխհատուցում սույն որոշման 1-ին կետում նշված չափերով, որից 2006թ. ընթացքում՝ 58,8 մլն ԱՄՆ դոլարին համարժեք դրամ, 2007թ. ընթացքում՝ 60 մլն ԱՄՆ դոլարին համարժեք դրամ, 2008թ. ընթացքում՝ 70 մլն ԱՄՆ դոլարին համարժեք դրամ (վճարումները կատարվում են համապատասխան գումարների մուտքագրման օրվանից երեք բանկային օրվա ընթացքում)


բ) ընդամենը 60 մլն ԱՄՆ դոլարին համարժեք դրամ (ներառում է սեփականության իրավունքով տրամադրվող հողամասի կադաստրային արժեքը) վճարել պեական բյուջե, որից 10 մլն ԱՄՆ դոլարին համարժեք դրամը՝ 2007թ.-ին, 50 մլն ԱՄՆ դոլարին համարժեք դրամը՝ 2008թ.-ին (վճարումները կատարվում են համապատասխան գումարների մուտքագրման օրվանից երեք բանկային օրվա ընթացքում):


ՀՀ էներգետիկայի նախարարին հանձնարարվել է՝


ա) ՀՀ պաշտպանության նախարարի հետ համատեղ ապահովել «Հրազդանի 5-րդ էներգաբլոկ» գույքային համալիրի հանձնման կապակցությամբ անհրաժեշտ հանձնաժողովների ձևավորումը և դրանց գործողությունների համակարգումը.


բ) ՀՀ պաշտպանության նախարարին և Կոտայքի մարզպեին ներկայացնել «Հրազդանի 5-րդ էներգաբլոկ» գույքային համալիրի Գնորդին սեփականության և օգտագործման իրավունքով տրամադրվող հողամասերի սխեմաները («ՀրազՋԷԿ» ԲԲԸ-ի հետ փաստացի համատեղ օգտագործվող հողամասերը, ներառյալ վերգետնյա և ստորգետնյա կոմունիկացիաների սպասարկման հողամասերը Գնորդին տրամադրվում են բացառապես անհատույց մշտական օգտագործման իրավունքով).


գ) ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել «Հրազդան 5» ԾԻԳ» պետական հիմնարկի լուծարման աշխատանքների իրականացումը:


Իսկ Կոտայքի մարզպետին հանձնարարվել է՝ Գնորդի հետ կնքել «Հրազդանի 5-րդ էներգաբլոկ» գույքային համալիրի զբաղեցրած հողամասի մշտական անհատույց օգտագործման պայմանագիր, ըստ ՀՀ էներգետիկայի նախարարության կողմից ներկայացված սխեմաների (անհատույց մշտական օգտագործման իրավունքով տրամադրվում են Ռուսաստանի Դաշնությանը պատկանող «Հրազ ՋԷԿ» ԲԲԸ-ի հետ փաստացի համատեղ օգտագործվող հողամասերը, ներառյալ վերգետնյա և ստորգետնյա կոմունիկացիաների հողամասերը), ապահովելով ստորագրված պայմանագրի նոտարական վավերացումը և անշարժ գույքի կադաստրում գրանցման ներկայացումը՝ Գնորդի հաշվին:


Մեկ այլ որոշմամբ գործադիրը հաստատել է ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության անձնագրերի և վիզաների վարչության և ոստիկանության տարածքային մարմինների անձնագրային ծառայությունների միջև տվյալների փոխանակման համակարգչային գերատեսչական ցանցի կառուցման ծրագիրը: ՀՀ տրանսպորտի և կապի նախարարին հանձնարարվել է՝ անհրաժեշտ ֆինանսական միջոցների առկայության դեպքում, ապահովել ծրագրով նախատեսված աշխատանքների իրականացումը: Հանձնարարվել է նաև ՀՀ ոստիկանության պետին և ՀՀ կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի նախագահին՝ աջակցել ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությանը՝ ծրագրով նախատեսված աշխատանքների իրականացման գործում:


Կառավարությունը հավանություն է տվել ՀՀ մարզերում փոքր ու միջին ձեռնարկատիրության զարգացմամբ գյուղատնտեսական ներուժի օգտագործման արդյունավետության բարձրացման հայեցակարգին: Հայեցակարգի հիմնական նպատակն է ագրովերամշակման ոլորտում փոքր ու միջին ձեռնարկատիրության սուբյեկտների ստեղծման ու զարգացման խթանման միջոցով ՀՀ մարզերում բարձրացնել գյուղատնտեսական ներուժի օգտագործման արդյունավետությունը, նպաստել հանրապետության տարածաշրջանների ներդաշնակ զարգացմանը, գյուղական բնակչության եկամուտների ավելացմանը, աղքատության հաղթահարմանը, երկրի պարենային անվտանգության մակարդակի բարձրացմանը:


«Ստանդարտացման մասին» ՀՀ օրենքին համապատասխան, գործադիրը հաստատել է Հայաստանի Հանրապետության տեխնիկական կանոնակարգի մշակման, ինչպես նաև ՀՀ ստանդարտացման 2006 թվականի ծրագրերը: Տեխնիկական կանոնակարգերի մշակման ծրագրում ընդգրկված են պետական մարմինների կողմից առաջարկված, ինչպես նաև ՀՀ կառավարության մի շարք որոշումներով նախատեսված՝ մասնավորապես, կենցաղային և սանիտարահիգիենիկ նշանակության իրերի, մանկական հագուստի և դրա պարագաների, օծանելիքակոսմետիկական ապրանքների, տեխնիկական կանոնակարգերը: Ստանդարտացման ծրագրում ներառված են պետական մարմինների կողմից առաջարկված ստանդարտների մշակումը, ինչպես նաև ՀՀ ոստիկանության առաջարկությամբ «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի հիման վրա «Օպերատիվ և հատուկ ծառայությունների ավտոմեքենաներ, ավտոբուսներ և մոտոցիկլետներ, գունագծապատկերներ, ճանաչման նշաններ, մակագրություններ, լուսային և ձայնային նշաններ» ստանդարտի վերանայմանը վերաբերող դրույթները: Մեկ այլ որոշմամբ հաստատվել է նաև ՀՀ 2006թ. պետական բյուջեի «Պետական աջակցություն ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարության «Ստանդարտների և որակի ազգային ինստիտուտ» ՓԲԸ-ի կողմից ստանդարտացման աշխատանքների կատարումը» ծրագրով նախատեսված ստանդարտների և տեխնիկական կանոնակարգերի մշակման գծով 2006թ. պետական պատվերը:


«Հայաստանի փրկարար ծառայության մասին» ՀՀ օրենքի համաձայն, կառավարությունը սահմանել է աշխատաժամանակի կրճատ տևողություն ունեցող առողջության համար վնասակար աշխատանքների, ծառայությունների ցանկը, որոնց համար աշխատաժամանակի տևողությունը սահմանվել է շաբաթական 36 ժամ: Ցանկում նշված աշխատանքներն ու ծառայությունները կատարող ծառայողներին կվճարվի նաև հավելում՝ ժամային պաշտոնային դրույքաչափի 50 տոկոսի չափով:


Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության կողմից ՀՀ կառավարությանը 7.5 մլն յուան գումարի (ներառյալ փոխադրման ծախսերը) չափով որպես նվիրատվություն տրամադրված գյուղատնտեսական տեխնիկայի և պահեստամասերի տնօրինումը կանոնակարգելու նպատակով, գործադիրը որոշել է նշված գումարի չափով 2006թ. ՀՀ գյուղատնտեսության նախարարության համար նրա ներկայացուցիչ «Նուռնուս» ՍՊԸ-ի հասցեով ներկրված 51 միավոր հացահատիկահավաք կոմբայնները, այդ թվում՝ 16 փոքրածավալ և 35 միջին ծավալի, իրացնել բաց աճուրդով: Հանձնարարվել է ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին՝ 10-օրյա ժամկետում սահմանել ՀՀ ներկրված կոմբայնների՝ աճուրդով իրացման կարգը: Այլ հանձնարարականների թվում, ՀՀ գյուղատնտեսության, ֆինանսների և էկոնոմիկայի նախարարներին հանձնարարվել է նաև նշված գյուղատնտեսական տեխնիկայի եռամսյա ժամկետում չիրացման դեպքում կառավարություն ներկայացնել առաջարկություն դրա հետագա տնօրինման վերաբերյալ:


Մեկ այլ որոշմամբ, «Փոստային կապի մասին» ՀՀ օրենքին համապատասխան, գործադիրը սահմանել է փոստային կապի ունիվերսալ ծառայությունների սակագները: Երկօրյա ժամկետ է տրվել համապատասխան նախարարներին՝ նախագծի վերաբերյալ իրենց առաջարկությունները գրավոր ներկայացնելու ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությանը, անհրաժեշտության դեպքում՝ ՀՀ վարչապետի մոտ անցկացնել խորհրդակցություն:


«ՀՀ 2006թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքում վերաբաշխում և ՀՀ կառավարության 2005թ. դեկտեմբերի 15-ի N 2162-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելով, կառավարությունը 2006թ. իր պահուստային ֆոնդի հաշվին 140 մլն 389.1 հազար դրամ է հատկացրել ՀՀ քաղաքաշինության նախարարությանը: Այդ գումարից 3 մլն դրամ կհատկացվի ՀՀ Արարատի մարզի ք. Արարատի Պ. Սևակի անվան դպրոցի, 6 մլն 552 հազար դրամ՝ ՀՀ Կոտայքի մարզի գ. Քասախի դպրոցի շենքի և 14 մլն 500 հազար դրամ՝ ք. Եղվարդի արվեստի դպրոցի, 5 մլն դրամ՝ Երևանի Չեխովի անվան թիվ 55 դպրոցի շենքի, 6 մլն 700 հազար դրամ՝ ՀՀ Արմավիրի մարզի գ. Զարթոնքի դպրոցի, 7 մլն 700 հազար դրամ՝ Երևանի թիվ 93 դպրոցի շենքի հիմնանորոգման աշխատանքների իրականացմանը: Եվս 22 մլն դրամ կհատկացվի «Համահայկական երիտասարդական միջազգային կենտրոն» հիմնադրամի գրասենյակի տարածքի, 41 մլն 937.1 հազար դրամ՝ ՀՀ Լոռու մարզի ք. Ստեփանավանի վարչական շենքի և 3 մլն դրամ՝ գ. Օձունի հուշահամալիրի թանգարանի, 9 մլն դրամ՝ ՀՀ Արմավիրի մարզի գ. Հոկտեմբերի մշակույթի տան տանիքի, 20 մլն դրամ՝ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի վարչական շենքի հիմնանորոգման և 1 մլն դրամ՝ «Սեյսմակայուն շինարարություն. նախագծման նորմեր» շինարարական նորմերի հրատարակում» աշխատանքների ֆինանսավորման համար:


«ՀՀ բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքին համապատասխան, կառավարությունը որոշել է ՀՀ 2006թ. իր պահուստային ֆոնդի հաշվին 20 մլն դրամ հատկացնել ՀՀ կրթության և գիտության նախարարությանը՝ «Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան (պոլիտեխնիկ)» ՊՈԱԿ-ի մեքենայական թարգմանության և քոմփյութերային համակարգերի հայերենացման լաբորատորիայի պահպանման ու զարգացման նպատակով: Հանձնարարվել է նախարարին՝ նշված գումարը հատկացնել ՊՈԱԿ-ին՝ նրա հետ կնքելով նվիրաբերության պայմանագիր:


Մեկ այլ որոշմամբ, ՀՀ կառավարությունն իր 2006 թ պահուստային ֆոնդից 62 մլն դրամ է հատկացրել ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմին՝ ԱԺ նիստերի դահլիճի մասնակի վերակառուցման, անհրաժեշտ գույքի և տեխնիկական սպասարկման միջոցների ձեռքբերման նպատակով:


Այլ որոշումներով ՀՀ կառավարության 2006թ. պահուստային ֆոնդի հաշվին 130 մլն դրամ է հատկացվել ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեին՝ «Հայջրմուղկոյուղի» և «Ոռոգում-ջրառ» ՓԲԸ-ների կանոնադրական կապիտալների նվազեցման ճանապարհով ՀՀ կառավարության որոշումների հիման վրա ակտիվների կազմից գույքի առանձնացման ժամանակ իրացման շրջանառության նկատմամբ հաշվարկված տույժերի վճարումներն իրականացնելու համար: 31 մլն 260 հազար դրամ է հատկացվել ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարությանը՝ «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի կանոնադրական գործունեությանն աջակցելու, ևս 572.6 հազար դրամ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմին՝ նախորդ բյուջետային տարիների արդյունքներով առաջացած պարտքերի մարման նպատակով:


Կառավարությունը հաստատել է ՀՀ 2006-2007 ուսումնական տարվա մագիստրատուրայի, ասպիրանտուրայի և դոկտորանտուրայի ընդունելության տեղերը: Մագիստրատուրա ընդունելության համար սահմանվել է պետական կրթաթոշակով, ինչպես նաև նպաստի ձևով ուսման վճարի փոխհատուցմամբ 350 տեղ, այդ թվում՝ միջպետական և միջգերատեսչական համաձայնագրերով օտարերկրյա պետություններում սովորողների համար պարտադիր զինվորական ծառայությունից տարկետման իրավունքով: Ասպիրանտուրա ընդունելության համար՝ պետական կրթաթոշակով, ինչպես նաև նպաստի ձևով ուսման վճարի փոխհատուցմամբ, առկա ուսուցմամբ 224 տեղ, այդ թվում՝ միջպետական և միջգերատեսչական համաձայնագրերով օտարերկրյա պետություններում սովորողների համար պարտադիր զինվորական ծառայությունից տարկետման իրավունքով, ինչպես նաև նպաստի ձևով ուսման վճարի փոխհատուցմամբ, հեռակա ուսուցմամբ՝ 145 տեղ: Դոկտորանտուրա ընդունելության համար սահմանվել է պետական կրթաթոշակով, ինչպես նաև նպաստի ձևով ուսման վճարի փոխհատուցմամբ 11 տեղ: Սահմանվել է նաև, որ որոշմամբ հաստատված տեղերը՝ ըստ մասնագիտությունների բաշխում և տեղադրում է ՀՀ կրթության և գիտության նախարարությունը բուհերում ու գիտական կազմակերպություններում, ՀՀ պետական կառավարման մարմիններից ստացված հայտերի համաձայն: Թույլատրվել է ՀՀ կրթության և գիտության նախարարությանը՝ բուհերում և գիտական կազմակերպություններում, ըստ ներկայացված հայտերի, տեղադրել մագիստրատուրայում և ասպիրանտուրայում սովորելու նաև վճարովի ուսուցմամբ և առանց պարտադիր զինվորական ծառայությունից տարկետման իրավունքի տեղեր:


«Կրթության մասին» և «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքներին համապատասխան, կառավարությունը հաստատել է նաև ՀՀ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների 2006-2007 ուսումնական տարվա պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար) և բուհերի կողմից ուսման վարձի մասնակի զեղչի կիրառման (վճարովի) ուսուցման տեղերը՝ ըստ ուսումնական հաստատությունների և մասնագիտությունների: Հանձնարարվել է խմբագրել նախագիծը՝ քննարկման ժամանակ արված առաջարկությունները հաշվի առնելով:


Գործադիրը հավանություն է տվել «Դատախազության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ ՀՀ օրենքի նախագծին, որի անհրաժեշտությունը պայմանավորված է ՀՀ Սահմանադրության մեջ կատարված փոփոխություններով, մասնավորապես, դրանց արդյունքում դատախազության կազմակերպմանն ու գործունեությանն առնչվող և նախկինում Սահմանադրությամբ կանոնակարգված որոշ հարաբերությունների իրավական կարգավորման անհրաժեշտությամբ:


Օրակարգում ընդգրկված այլ հարցերի թվում, գործադիրը փոփոխություններ է կատարել ՀՀ կառավարության 2002թ. դեկտեմբերի 19-ի «Հարկային ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթ անցկացնելու (մրցույթին մասնակցելու) կարգը սահմանելու մասին» N 2171-Ն, 2002թ. հոկտեմբերի 3-ի «Հարկային ծառայության մրցութային և ատեստավորման հանձնաժողովի անդամների առաջադրման չափանիշները սահմանելու մասին» N 1798-Ն, 2003թ. հունվարի 30-ի «Հարկային ծառայության մրցութային և ատեստավորման հանձնաժողովի անհատական կազմը և աշխատակարգը հաստատելու մասին» N 129-Ն, ինչպես նաև 2002թ. հոկտեմբերի 31-ի «Մաքսային ծառայության մրցութային և ատեստավորման հանձնաժողովի անդամների առաջադրման չափանիշները, անհատական կազմը և աշխատակարգը սահմանելու մասին» N 2039-Ն որոշումների մեջ: Որոշումների ընդունումը պայմանավորված է դրանք «Հարկային ծառայության մասին» և «Մաքսային ծառայության մասին» ՀՀ օրենքներում կատարված փոփոխություններին համապատասխանեցնելու նպատակով:


«Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքին համապատասխան, կառավարությունը որոշել է թույլատրել «Երևանտրանս» ՓԲԸ-ին՝ իր սեփականությունը հանդիսացող, Երևան քաղաքի Արշակունյաց 18 հասցեում գտնվող 6151.8 քմ ընդհանուր մակերեսով շենքերն ու շինությունները՝ անկախ գնահատողի կողմից գնահատված (հաշվի չառնելով «Ջերմուկ Գրուպ» ՓԲԸ-ի կողմից կատարված ներդրումները) 85 մլն դրամ արժեքով, ուղղակի վաճառքի եղանակով օտարել դրանց վարձակալ «Ջերմուկ Գրուպ» ՓԲԸ-ին: Նշված շենքերի ու շինությունների զբաղեցրած և սպասարկման համար անհրաժեշտ 18475 քմ մակերեսով հողատարածքը ևս թույլատրվել է կադաստրային արժեքով ուղղակի վաճառքի միջոցով օտարել դրա ենթավարձակալ «Ջերմուկ Գրուպ» ՓԲԸ-ին: Նույն հասցեում գտնվող 1545 քմ ընդհանուր մակերեսով շենքերն ու շինությունները՝ անկախ գնահատողի կողմից գնահատված 56 մլն 500 հազար դրամ արժեքով ուղղակի վաճառքի եղանակով թույլատրվել է օտարել դրանց վարձակալ «Մարիա Թամրազյան» ՍՊԸ-ին, կադաստրային արժեքով ուղղակի վաճառքի միջոցով դրա ենթավարձակալ հանդիսացող նշված ընկերությանը օտարելով նաև շենքերի ու շինությունների զբաղեցրած և սպասարկման համար անհրաժեշտ 11511.5 քմ մակերեսով հողատարածքը: Թույլատրվել է վերոհիշյալ հասցեում գտնվող 260 քմ ընդհանուր մակերեսով շինությունը (ձուլարան)՝ անկախ գնահատողի կողմից գնահատված 7 մլն դրամ արժեքով ուղղակի վաճառքի եղանակով օտարել դրա վարձակալ Իշխան Բունարջյանին, կադաստրային արժեքով ուղղակի վաճառքի միջոցով դրա ենթավարձակալ հանդիսացող վերջինիս օտարելով նաև շինության զբաղեցրած և սպասարկման համար անհրաժեշտ 2430 քմ մակերեսով հողատարածքը:


Գործադիրը հավանություն է տվել «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ օրինագծին: Փոփոխություններով, մասնավորապես, հստակ սահմանվում է այն ժամկետը, որի ընթացքում լիցենզավորված անձը կարող է հայտ ներկայացնել որոշակի ժամկետով տրված լիցենզիայի ժամկետը երկարաձգելու համար, նախատեսվում են լիցենզավորման ենթակա գործունեության նոր տեսակներ, իսկ որոշ տեսակներ դուրս են գալիս օրենքի կարգավորման շրջանակից: Այդ կապակցությամբ, նույն որոշմամբ հավանություն է տրվել նաև «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ, «Խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի անվտանգ օգտագործման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ, «Դեղերի մասին», «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքներում փոփոխություն կատարելու վերաբերյալ օրենքների նախագծերին: Երկօրյա ժամկետ է տրվել համապատասխան նախարարներին՝ որոշման նախագծի վերաբերյալ իրենց առաջարկությունները գրավոր ներկայացնելու ՀՀ արդարադատության նախարարություն, անհրաժեշտության դեպքում՝ ՀՀ վարչապետի մոտ խորհրդակցություն անցկացնել:


Նիստում հավանություն է տրվել «Դատավորի կարգավիճակի մասին», «Արդարադատության խորհրդի մասին», «Դատարանակազմության մասին» ՀՀ օրենքներում, ՀՀ քաղաքացիական դատավարության, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքերում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ, ինչպես նաև «Դատական ծառայության մասին» ՀՀ օրենքի նախագծերի փաթեթին ևս:


Մեկ այլ որոշմամբ հավանություն է տրվել նաև «Երևան ջուր» ՓԲԸ-ին բնապահպանական վճարների գծով արտոնություններ սահմանելու մասին» և «Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրինագծերի փաթեթին, որը սահմանված կարգով կներկայացվի ԱԺ: Օրենքների ընդունումը հիմքեր կստեղծի «Երևան ջուր» ՓԲԸ-ի արդյունավետ գործունեության ապահովման համար՝ նպատակ ունենալով բարելավել ընկերության կողմից սպասարկվող Երևան քաղաքի և հարակից 33 համայնքների ջրամատակարարումն ու ջրահեռացումը:


Կառավարությունը որոշել է դադարեցնել ՀՀ ԳԱԱ նախագահ Ֆադեյ Սարգսյանի լիազորությունները՝ համաձայն իր դիմումի: Մինչև օրենսդրությամբ սահմանված կարգով ՀՀ ԳԱԱ նախագահ ընտրվելը՝ Սերգեյ Համբարձումյանը նշանակվել է ՀՀ ԳԱԱ նախագահի պաշտոնակատար:


Նիստում որոշումներ են ընդունվել նաև ՀՀ Գեղարքունիքի մարզի Աստղաձորի, Վայոց Ձորի մարզի Արփի, Գնիշիկի, Կոտայքի մարզի Արզականի և Լոռու մարզի Ծաղկաշատի գյուղական համայնքների վարչական սահմանների նկարագիրը հաստատելու և այդ համայնքների վարչական սահմաններում գտնվող պետական սեփականություն հանդիսացող հողամասերն անհատույց սեփականության իրավունքով համայնքներին փոխանցելու վերաբերյալ:



 

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ