Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

շաբաթ, 16 հունիսի 2001

Այսօր ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի նախագահությամբ տեղի ունեցավ Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամի խորհրդի նիստը, որը քննարկեց ՀՍՆՀ-ի գործադիր գրասենյակի հաշվետվությունը՝ 2001 թ. առաջին եռամսյակում կատարված աշխատանքների, ինչպես նաև հիմնադրամի ֆինանսական միջոցների վերաբաշխման մասին: ՀՍՆՀ-ի գործադիր տնօրեն Աշոտ Կիրակոսյանը նշեց, որ անցած տարվա նոյեմբերի 1-ին սոցներդրումների հիմնադրամի երկրորդ ծրագիրը պաշտոնապես մեկնարկելուց հետո, մինչև տարեվերջ զուգահեռ ընթանում էին նաև ՀՍՆՀ-1-ի վերջին ծրագրերի շինարարական աշխատանքները: Երկրոդ ծրագիրը մեկնարկել է Շիրակի և Լոռու մարզերում: Խթանման աշխատանքներն իրականացվել են նաև ՀՍՆՀ-ի արխիվից ընտրված 40 ծրագրերի համայնքներում: Ընդ որում, նկատի ունենալով վարչապետի հանձնարարականը, որոշակի ուշադրություն է դարձվել սահմանամերձ մարզերին: Ուսումնասիրվել են ծրագրերում ընդգրկված մարզերի բոլոր գյուղական համայնքները, քաղաքների բոլոր դպրոցները և քաղաքապետարանների նախաձեռնությամբ առաջարկված համայնքները: Ընդհանուր հաշվով գրասենյակն ստացել է ծրագրերի 330 առաջարկներ: Այդ թվում՝ Շիրակի մարզից ստեցվել է 156 առաջարկ, Լոռու մարզից՝ 165, Սյունիքի մարզից՝ 4, Տավուշից՝ 1, Գեղարքունիքից՝ 3, Վայոց Ձորից՝1: Ըստ Ա.Կիրակոսյանի, 2001 թ. առաջին եռամսյակի ընթացքում փորձաքննության են հանձնվել Շիրակի մարզից 135 ծրագրի առաջարկներ: Փորձաքննվել են նաև 2000 թ.-ից մնացած 32 ծրագրեր: Գործադիր կոմիտեն հաստատել է 21 ծրագրեր: ՀՍՆՀ-2 ծրագրի մեկնարկից հետո հիմնադրամի և իրականացնող գործակալությունների միջև կնքվել են 23 համաձայնագրեր: Հայտարարվել և նախապատրաստվել են 16 շինարարական մրցույթներ: Մինչև 2000 թ. տարեվերջը ՀՍՆՀ-1 ծրագրով ավարտվել են 17 ծրագրեր, իսկ առաջին եռամսյակում վերահսկման մեջ են առնվել 5-ը: ՀՍՆՀ-2 ծրագրում շարունակվել է համագործակցությունը Հայաստանում և արտերկրում գործող մի շարք միջազգային կազմակերպությունների հետ: ՄԱԿ-ի փախստականների գծով գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակի (UNHCR) հետ կնքվել է նոր պայմանագիր, որով 2001 թ. ընթացքում ֆինանսական զգալի միջոցներ են տրամադրվելու 17 ծրագրերի համատեղ ֆինանսավորման համար: Աղետի գոտու տնակային դպրոցներից 5-ն ընդգրկվել են «Ազնավուրը՝ Հայաստանին» բարեգործական կազմակերպության հետ համաֆինանսավորվող դպրոցների ցանկում: «Հայաստան» համահայկական հիմնադրամի հետ պայմանավորվածության համաձայն, կամատեղ կհամաֆինանսավորվեն ՀՍՆՀ-ի 6 ծրագրեր: «Վարդանանց ասպետներ» և ՄԱԿ-ի «Սնունդ՝ աշխատանքի դիմաց» կազմակերպությունները որոշակի ներդրումներով կաջակցեն համայնքներին: Ըստ գործադիր տնօրենի, ՀԲ-ի հետ բանակցությունների ընթացքում համաձայնություն է ձեռք բերվել, որով ստացվող վարկային միջոցների մեծ մասը այսուհետ ծախսվելու է ծրագրերի նախապատրաստման և իրագործման, այլ ոչ թե խորհրդատվական ծառայությունների վրա, ինչպես արվում էր նախկինում: Պայմանավորվածություն է ձեռք բերվել նաև, որ յուրաքանչյուր համայնք՝ բացի դպրոցական շինարարությանն ուղղված ծրագրերից, կարող է ներկայացնել ևս 4 ոչ դպրոցական ծրագիր: Հաշվետվության քննարկման ժամանակ նշվեց, որ մարզերում իրականացվող ծրագրերին զուգահեռ անհրաժեշտ է մեծ ուշադրություն դարձնել նաև մայրաքաղաքի դպրոցների շինարարության ու վերանորոգման խնդիրներին: Վարչապետ Անդրանիկ Մարգարյանը կարևորեց ժամկետների խնդիրը և հանձնարարեց աշխատանքներն սկսել հնարավորինս արագ՝ նկատի ունենալով սեպտեմբերի 1-ից դպրոցները բացվելու հանգամանքը: Հանձնարարվեց նաև դպրոցների վերանորոգման աշխատանքներն իրականացնել ըստ համայնքների և կատարվելիք աշխատանքների առաջնահերթությունների՝ ուսումնական գործընթացները չխոչընդոտելու համար: Քննարկման արդյունքներով խորհուրդը որոշեց հաստատել Հայաստանի սոցներդրումների հիմնադրամի գործադիր գրասենյակի 2001 թ. առաջին եռամսյակի հաշվետվությունը:
Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ