Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

ուրբաթ, 14 ապրիլի 2006

 


Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի հերթական նիստը, որը վարել է հանձնաժողովի նախագահ Ս. Տեր-Սիմոնյանը:


Հանձնաժողովը քննարկել է 11 բարեգործական ծրագիր: Մասնավորապես, քննարկվել և հաստատվել են «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից ՀՀ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի թիվ 10 միջնակարգ դպրոցի կահույքով ապահովման, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության «Հյուսիս-հարավ» ավտոմայրուղու շինարարության համար բիտումի ներկրման և «Հրանտ Շահինյանի անվան մարմնամարզության օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոց» և «Երևանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջ» ՊՈԱԿ-ների նորոգման, նախագծման և նախագծանախահաշվային փաստաթղթերի փորձաքննության աշխատանքների ծրագրերը:


«ԱՌԴԱ» բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող «Նշավան-3» — «Արարատ- 4» ծրագրերի նպատակն է Արարատի մարզի Նշավան համայնքի մանկապարտեզի և Արարատ քաղաքի թիվ 4 մանկապարտեզի սաների սոցիալ-կենցաղային պայմանների բարելավումը, կահույքի, հագուստի և այլ բարեգործական օգնության տրամադրումը, իսկ «Արմենիան տեքնոլոջի գրուպ» հիմնադրամի կողմից իրականացվող «Սնունդ կարիքավորներին» ծրագիրը նպատակ ունի օգնել գյուղերի անասնապահությամբ զբաղվող բնակիչներին՝ իրենց արտադրած կաթի շուկայացման գործում: «Բարձունք 5165» ֆրանսահայ հասարակական բարեգործական կազմակերպության կողմից 2006-2007թթ. իրականացվող ծրագրով նախատեսվում է դեղորայքի և հագուստեղենի բաշխում զոհված ազատամարտիկների ընտանիքներին, հաշմանդամ ազատամարտիկներին և երկրապահ կամավորականներին:


Հաստատվել են նաև Հայ ավետարանչական ընկերակցության Հայաստանի մասնաճյուղի կողմից իրականացվող «Իզոմիլ և սիմիլակ տեսակի մանկական կաթնախառնուրդի անհատույց բաշխում» և «Անդամալույծի սայլակների անհատույց բաշխում», ՀՀ կրթության և գիտության նախարարության «Բժշկակենսաբանական միջազգային հետբուհական ուսումնական կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից իրականացվող «Հետմահու ժամանակի որոշման ճշգրիտ սարքի մշակում և նախագծում» ծրագրերը:


Նիստում քննարկվել և հաստատվել են նաև նախկինում հաստատված ծրագրերի շրջանակներում իրականացվող հարակից գործարքներ և տարբեր կազմակերպությունների հասցեներով ուղարկված բարեգործական բեռների ներմուծման ծրագրեր:








Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ