Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

ուրբաթ, 22 հունիսի 2001

Այսօր ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն ընդունեց ՀՀ-ում Լիտվայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Զենոնաս Նամավիչիուսին: ՀՀ վարչապետը շնորհավորեց դեսպանին՝ ՀՀ նախագահին իր հավատարմագրերը հանձնելու և մեր երկրում դիվանագիտական աշխատանքն սկսելու կապակցությամբ, հույս հայտնելով, որ դա կնպաստի երկու երկրների միջև համագործակցության ընդլայնմանն ու հարաբերությունների զարգացմանը: Անդրանիկ Մարգարյանը ցավով նշեց, որ Լիտվայի հետ մեր երկրի կապերը տակավին թույլ են զարգացած, չկա դրա համար բավարար իրավապայմանագրային հենք, սակավաթիվ են եղել տարբեր մակարդակներով երկկողմ շփումները: Ըստ ՀՀ վարչապետի, Լիտվան շատ ավելի արդյունավետ համագործակցում է մեր հարևան Ադրբեջանի և Վրաստանի հետ, ինչի մասին են վկայում երկրների միջև ապրանքաշրջանառության ծավալները և միջազգային տարբեր կառույցներում փոխգործակցությունը, մինչդեռ Հայաստանի հետ ևս համագործակցության փոխշահավետ բավականին եզրեր կան, որոնց ուղղությամբ հարկ է աշխատել: Դեսպան Զենոնաս Նամավիչիուսը որևէ միտում չտեսնելով անդրկովկասյան հանրապետությունների հետ գործակցության մակարդակների տարբերության համար, համաձայնեց վարչապետի տեսակետին, թե միջազգային ատյաններում, նաև երկկողմ հարաբերությունների զարգացման տեսանկյունից բավականաչափ անելիք կա: Նա անհրաժեշտ համարեց երկրների տնտեսությունների, նրանց արտադրությունների, արտադրանքի պահանջարկի և առաջարկի մասին տեղեկատվության ճշգրտումը և փոխանակումը, ինչը թույլ կտա ավելի գործնական մոտեցում ցուցաբերել համագործակցությանը: Դեսպանը ընդգծված հարգանքով խոսեց Լիտվայի հայ համայնքի մասին՝ երկու երկրների միջև հարաբերությունների զարգացման համար այդ ներուժի օգտագործումը ևս կարևորելով: Հանդիպման վերջում երկուստեք պատրաստակամություն հայտնվեց ակտիվացնելու ջանքերը Հայաստանի և Լիտվայի միջև կապերի ամրապնդման և համագործակցության զարգացման համար:
Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ