չորեքշաբթի, 3 մայիսի 2006
ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը ցավակցական ուղերձ է հղել «Արմավիա» ավիաընկերության Ա-320 ինքնաթիռի աղետի կապակցությամբ, որում, մասնավորապես, ասված է.
«Իմ խորին ցավակցությունն ու զորակցությունն եմ հայտնում «Արմավիա» ավիաընկերության Երևան-Սոչի չվերթն իրականացնող ինքնաթիռի աղետի հետևանքով զոհված ուղևորների և անձնակազմի ընտանիքներին ու հարազատներին:
Վթարի լուրն ստացվելուց անմիջապես հետո հանրապետության իշխանություններն անում են հնարավորը՝ աղետի պատճառները պարզելու և զոհվածների ընտանիքներին անհրաժեշտ աջակցություն ցուցաբերելու համար»: