հինգշաբթի, 4 մայիսի 2006
«Արմավիա» ավիաընկերության Երևան-Սոչի չվերթն իրականացնող ինքաթիռի աղետի կապակցությամբ ստեղծված կառավարական հանձնաժողովը հանդես է եկել հայտարարությամբ, որում մասնավորապես ասված է.
«Սիրելի հայրենակիցներ,
Հայտնում ենք ձեզ, որ նախնական տվյալներով այսօր Սոչիից հատուկ չվերթով Երևան կտեղափոխվեն հետևյալ զոհվածների աճյունները։
Հատուկ չվերթի ինքնաթիռը Երևանի Զվարթնոց օդանավակայան կժամանի մայիսի 4-ի գիշերվա ժամը 12-00-ից մինչև մայիսի 5-ի ժամը 01-00-ն ընկած ժամանակահատվածում։
Բոլոր աճյունները կառավարական հանձնաժողովի կողմից, կազմակերպված կարգով կտեղափոխվեն դատաբժշկական դիահերձարան՝ Երևան, Հերացու փող. 5/1 հասցեով։
Բոլոր հարազատներին և մերձավորներին խնդրում ենք այդ ժամին լինել դիահերձարանի մոտ: Աճյունները նրանց կփոխանցվեն դիահերձարանից՝ սահմանված կարգով»:
ՑՈՒՑԱԿ
04.05.2006թ. Հայաստան բերվող զոհված ՀՀ քաղաքացիների, որոնք ճանաչվել են հարազատների կողմից
Թումասյան Արթուր Լևի-1974թ., ք.Երևան, Գայի պ. 3/18
Մարտիրոսյան Մանուկ Ռոբերտի-1970թ., ք.Երևան, Ա. Տիգրանյան 4/2
Անտոնյան Հայրապետ Աշոտի-1960թ., ք. Սիսիան, Շահումյան փ 74/14
Կարապետյան Վահան Արամայիսի-1980թ., ք. Գյումրի, Շիրակացի փ 1տ
Զարգարյան Ժորա Գեղամի-1952թ., ք. Վանաձոր, Հակոբյան 42
Կոստանյան Ատոմ Միշայի -1964թ., Արմավիրի մարզ, գ. Լուկաշին
Նալբանդյան Սիլվա Սարգսի-1952թ., ք. Երևան, Ավետիսյան 4 փ., 34
Ավետյան Մելինե Մայիսի- 1983թ., ք. Վանաձոր, Տարոնի 4 շ.,20 բն 8
Խալաջյան Սուսաննա Լևոնի- 1956թ., ք. Երևան, Օրբելի 31տ
Գեվորգյան Lուսինե Սմբատի-1979թ., ք.Երևան, Կիևյան փ. 11/30
Բադալյան Լուսինե Արմենի-1998թ., ք .Երևան, Ն. Շենգավիթ 3/50