Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 28 հունիսի 2001

Այսօր տեղի ունեցավ ՀՀ կառավարության նիստ, որը վարեց վարչապետ Անդրանիկ Մարգարյանը: Օրակարգում ներառված հարցերից կառավարությունը քննարկեց և հաստատեց «Ավելացված արժեքի հարկի զրոյական դրույքաչափով հարկվող գործարքների գծով այլ հարկային պարտավորությունների հաշվին հաշվանցման կամ վերադարձման ենթակա ԱԱՀ-ի գումարների մեծության որոշման և դրանք հիմնավորող տեղեկանքի տրման» կարգը: Դրանով կարգավորվում է հարկային մարմիններում հաշվառման կանգնած՝ ԱԱՀ վճարող համարվող իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի կողմից իրականացված ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափով հարկվող գործարքների (բացառությամբ սև և գունավոր մետաղների ջարդոնի արտահանման գործարքների, որը օրենքի պահանջն է) գծով՝ հաշվանցման կամ վերադարձման ենթակա ԱԱՀ-ի գումարների մեծության որոշման, դրանք՝ հարկ վճարող անձանց այլ հարկային պարտավորություններից հաշվանցման կամ վերադարձման ենթակա ԱԱՀ-ի գումարների վերաբերյալ հարկային մարմինների կողմից տեղեկանքի տրման կարգը: Գործադիրը հավանություն տվեց «Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանն աջակցող խորհուրդ ստեղծելու մասին» ՀՀ նախագահի հրամանագրի նախագծին: Այն, սահմանված կարգով, կներակայացվի ՀՀ նախագահին: Հրամանագրի նախագծով նախատեսվում է հաստատել խորհրդի կազմը, որտեղ ընդգրկված ինը անդամների անհատական կազմը ձևավորվում է ռոտացիոն կարգով: Ռոտացիան կատարվում է կիսամյակը մեկ անգամ՝ ՀՀ վարչապետի որոշմամբ: ՀՀ կառավարությունը մեկամսյա ժամկետում կհաստատի խորհրդի կանոնադրությունը: Խորհուրդը նախագահում է ՀՀ վարչապետը, փոխնախագահը ՀՀ նախագահի գլխավոր խորհրդականն է, քարտուղարը՝ արդյունաբերության և առևտրի նախարարի տեղակալը: Նիստում հաստատվեց նաև Երևան քաղաքի առողջապահական համակարգի օպտիմալացման ծրագիրը: Առողջապահության նախարարությանը և Երևանի քաղաքապետին հանձնարարվեց մինչև 2001 թ. օգոստոսի 1-ը կառավարություն ներակայացնել ծրագրի իրականացման գործողությունների պլանը՝ նշելով օպտիմալացման արդյունքում խնայվող ռեսուրսները, ժամանակցույցը և անհրաժեշտ ներդրումների ծավալներն ու աղբյուրները, իսկ մինչև սեպտեմբերի 1-ը առաջարկություններ ներկայացնել ազատված տարածքների հետագա օգտագործման և (կամ) օտարման վերաբերյալ: Կառավարությունը հաստատեց իրավաբանական անձի և անհատ ձեռնարկատիրոջ պետական գրանցման վկայականի նոր ձևերը: Պատմության և մշակույթի հուշարձան հանդիսացող մի շարք վանքերի և եկեղեցիների նպատակային օգտագործման համար և ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 605-րդ հոդվածին համապատասխան՝ ՀՀ կառավարությունը որոշեց պետական սեփականություն հանդիսացող պատմության և մշակույթի հուշարձանները անհատույց՝ սեփականության, իսկ Տավուշի մարզի Գոշավանքը, Վայոց Ձորի մարզի Նորավանքը և սբ. Փոկասի մատուռը, Արագածոտնի մարզի Ամբերդի սբ. Աստվածածին, Գեղարքունիքի մարզի Իլիկավանքը, Տավուշի մարզի Ախթալայի սբ. Աստվածածին և Շիրակի մարզի Մարմարաշենի եկեղեցիներն անժամկետ անհատույց օգտագործման իրավունքով հանձնել Հայաստանյայց Առաքելական եկեղեցուն: Մինչ այժմ կառավարության որոշումներով 30 վանքեր և եկեղեցիներ սեփականության իրավունքով հանձնվել են Հայաստանյայց Առաքելական եկեղեցուն: Այս որոշումով հանձնվեցին ևս 150-ը՝ սեփականության, 7-ը՝ անժամկետ՝ անհատույց օգտագործման իրավունքով: Կառավարության որոշմամբ ՀՀ 2001 թ. պետբյուջեով նախատեսված ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից 2001 թ. 3-րդ եռամսյակում քաղաքաշինության նախարարությանը հատկացվեց 17 մլն դրամ՝ Թալինի տարածաշրջանի Կաթնաղբյուրի գյուղական համայնքի վարչական տարածքում հատկացված հողամասում Մուշեղ Գալշոյանի հիշատակին նվիրված այգու հիմնադրման, կառուցապատման նախագծին և շինարարական աշխատանքաների իրականացման, Աշնակ գյուղում Գևորգ Չաուշի տուն-թանգարանի շենքի տանիքի վերակառուցման նախագծման ու շինարարական աշխատանքների իրականցման համար: Իսկ Երևանի քաղաքապետարանին՝ ներկայացված ծախսերի նախահաշվի հիման վրա հատկացվեց 6 մլն դրամ՝ Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնին տրամադրելու համար: Կառավարության որոշմամբ «Կոնտակտ-մամուլ» ՓԲԸ-ն վերակազմակերպվեց՝ «Հայփոստ» ՓԲԸ-ին միացնելու ձևով: Գործադրի մեկ այլ՝ «Արարատցեմենտ» ՊՓԲԸ բաժնետոմսերի մասնավորեցման նախապատրաստական աշխատանքների իրականացման մասին որոշմամբ, «Արարատցեմենտ» ՓԲԸ-ի գույքի կազմից առանձնացվեցին շահագործման հանձնված N 92 բնակելի շենքը, N 2 մանկապարտեզը, մշակույթի տունը, հանրակացարանը, կոտեջների անավարտ շինությունները, Ա և Բ բնակելի շենքերի անավարտ շինությունները և ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով, անհատույց հանձնվեցին Արարատի քաղաքային համայնքին: Իսկ ընկերության ջարդող-տեսակավորող տեղամասը, «Ոսկե բանալի» պրոֆիլակտորիան, Ծաղկաձորի հանգստյան տունը անհատույց հանձնվեցին ՀՀ պետական գույքի կառավարման նախարարության տնօրինությանը՝ հետագայում սահմանված կարգով, մասնավորեցնելու համար: Նիստում որոշում կայացվեց «Աստրա» ՀՁ ՓԲԸ-ի կանոնադրական կապիտալում 50 տոկոս պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերը մասնավորեցնելու մասին: Արձանագրային որոշմամբ կառավարությունը հավանություն տվեց «ՀՀ Կենտրոնական բանկի մասին» և «Բանկերի և բանկային գործունեության մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերին և «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքի նախագծի 39-րդ հոդվածի փոփոխությանը, որտեղ նշվում է, որ քաղաքացիական ծառայության խորհրդի անդամների պաշտոնները համարվում են քաղաքացիական պաշտոններ: Նշված օրինագծերը սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ ԱԺ: Կառավարությունը որոշեց նաև էլեկտրաէներգիա բաշխող 4 ՊՓԲԸ-ների բաժնետոմսերի մասնավորեցման մրցույթն իրականացնել մասնակիցների նախնական որակավորմամբ և հաստատեց այդ ընկերությունների մասնավորեցման մրցույթի նախնական որակավորման և մրցույթին մասնակցելու սկզբունքները: Տրամադրված վարկի դիմաց Լինսի հիմնադրամի հասարակ մուրհակ տրամադրելու մասին որոշմամբ ՀՀ կառավարությունը Լինսի հիմնադրամին տրամադրեց 30 մլն ԱՄՆ դոլարին համարժեք դրամ արժողությամբ հասարակ մուրհակ մինչև 2003թ.նոյեմբերի 1-ը:
Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ