Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 28 հունիսի 2001

Այսօր ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն ընդունեց Չինաստանի Ժողովրդական Հանրապետության բարձրաստիճան զինվորական պատվիրակությանը՝ Սինցզյանյան ռազմական օկրուգի հրամանատար, գեներալ-մայոր Ցյու Յանխանի գլխավորությամբ: ՀՀ վարչապետը ողջունելով պատվիրակության այցը մեր երկիր, նշեց, որ այն վերջին շրջանում ակտիվացող հայ-չինական բարեկամության և համագործակցության զարգացման ևս մեկ օրինակ է: Ըստ Անդրանիկ Մարգարյանի, բարեկամ երկու երկրների միջև փոխգործակցության ընդլայնման մեծ հնարավորություններ կան և տնտեսական, և գիտակրթական, մշակութային, և ռազմա-տեխնիկական ոլորտներում, ինչը մեծապես կնպաստի նաև քաղաքական հարաբերությունների զարգացմանը: Ընդգծելով համաշխարհային բազմաբևեռ քաղաքական համակարգի ստեղծման կարևորությունը, ՀՀ վարչապետը այս գործընթացում մեծ նշանակություն տվեց ՉԺՀ-ի դերին: Նա կարևորեց նաև մեր տարածաշրջանում Չինաստանի կողմից վարվող հավասարակշռված քաղաքականությունը: ՀՀ վարչապետը շնորհակալություն հայտնեց Չինաստանի իշխանություններին և ժողովրդին՝ մեր երկրին մինչև այժմ ցուցաբերած աջակցության, բազմաթիվ օգնությունների, ինչպես նաև միջազգային տարբեր կառույցներում ակտիվ համագործակցության համար, վստահեցնելով, որ այդ ատյաններում Հայաստանը ևս, կարողությունների չափով, կշարունակի սատարել Չինաստանի Ժողովրդական Հանրապետությանը: Անդրանիկ Մարգարյանը հայ-չինական փոխգործակցության խթանմանն ուղղված քայլ դիտարկեց նաև աշնանը նախատեսվող ՀՀ պաշտպանության նախարարի այցը Չինաստան: ՀՀ վարչապետի հետ հանդիպմանը պրն Ցյու Յանխանը նախ իր երկրի վարչապետ Ջու Ժանցզիի ողջույնները փոխանցեց Հայաստանի վարչապետին, ապա ավելացրեց, որ իր երկիրը ևս պատրաստակամ է փոխադարձ հարգանքի և փոխշահավետության վրա հիմնված համագործակցությունն ու բարեկամությունը շարունակել և ամրապնդել: Նա ՀՀ վարչապետին ներկայացրեց Հայաստանում իր գլխավորած պատվիրակության ունեցած հանդիպումների և այցերի արդյունքները, նշելով, որ ռազմա-տեխնիկական ոլորտի փոխգործակցությանն ուղղված մի շարք հարցեր կքննարկեն ՀՀ պաշտպանության նախարարի հետ ունենալիք հանդիպման ժամանակ:
Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ