Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 18 մայիսի 2006


ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն այսօր ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախարար Լևոն Մկրտչյանին:


Վարչապետն ընդգծել է, որ կրթության և գիտության ոլորտում սկսված բարեփոխումները, կառավարության ծրագրի համաձայն, շարունակվելու են, քաղաքականության մեջ կտրուկ փոփոխություններ չեն լինելու և մասնագետները, որոնք անցած տարիներին ակտիվ ներգրավված են եղել բարեփոխումների իրականացման աշխատանքին ու իրենց զգալի ներդրումն ունեն բնագավառում՝ կշարունակեն աշխատել: Նա նշել է, որ Սերգո Երիցյանին աշխատանքից ազատելը պայմանավորված էր քաղաքական դրդապատճառներով և շնորհակալություն է հայտնել համատեղ աշխատանքի համար: Վարչապետը համարել է, որ նորանշանակ նախարարին ներկայացնելու առանձնապես հարկ չկա, քանի որ իբրև նախկին նախարար, Լևոն Մկրտչյանին նախարարությունում գրեթե բոլորը գիտեն, ծանոթ են նրա աշխատաոճին, իսկ նախարարը քաջատեղյակ է բնագավառում իրագործվող քաղաքականությանն ու խնդիրներին: Այդ առումով, դժվարություններ չեն լինի, և Լևոն Մկրտչյանը կշարունակի Սերգո Երիցյանի օրոք սկսված աշխատանքը՝ պահպանելով հաջորդականության սկզբունքն ու հավատարիմ մնալով ավելի վաղ սկսված բարեփոխումների ոգուն ու կառավարության կողմից հաստատված ծրագրերին:


Սերգո Երիցյանը շնորհակալություն է հայտնել հանրապետության նախագահին, վարչապետին և նախարարության աշխատակիցներին՝ իր պաշտոնավարման ընթացքում ցուցաբերած աջակցության և համատեղ աշխատանքի համար՝ ընդգծելով, որ առանց այդ համագործակցության հնարավոր չէր լինի իրականացնել նախարարության առջև դրված խնդիրները: Նա նշել է, որ նախարարության աշխատակազմը, Լևոն Մկրտչյանից հետո, լուրջ փոփոխություններ չի կրել, հիմնական մասնագիտական միջուկը շարունակել է աշխատել նաև իր պաշտոնավարման շրջանում և վստահություն է հայտնել, որ հաջորդականության սկզբունքը նույնկերպ կպահպանի նաև Լևոն Մկրտչյանը: Սերգո Երիցյանը հաջողություններ է մաղթել նորանշանակ նախարարին՝ հույսով, որ նրա գործունեության ընթացքում տրամաբանական ավարտին կհասցվեն սկսված բարեփոխումները:


Շնորհակալություն հայտնելով բարեմաղթանքների համար, Լևոն Մկրտչյանը վստահեցրել է, որ կառավարության աջակցությամբ, նախարարության մասնագետների հետ միասին, կշարունակեն իրագործել կրթական համակարգում ու գիտության բնագավառում իրականացվող կարևորագույն բարեփոխումները:


Նոյեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 

-

Արխիվ