հինգշաբթի, 18 մայիսի 2006
ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի որոշումներով Գագիկ Ասլանյանն ազատվել է ՀՀ տարածքային կառավարման նախարարի տեղակալի, Արտակ Սահրադյանը՝ ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալի, Հրաչյա Մուսայելյանը՝ ՀՀ էներգետիկայի նախարարի տեղակալի պաշտոններից:
Վարչապետի այլ որոշումներով Վահե Վարդապետյանն ազատվել է ՀՀ Տավուշի մարզպետի, իսկ Հրաչիկ Խաչատրյանը ՀՀ Արագածոտնի մարզպետի տեղակալի պաշտոններից: