Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երեքշաբթի, 3 հուլիսի 2001

Այսօր ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի մոտ տեղի ունեցավ Զարգացման հայկական գործակալության խորհրդի նիստ, որտեղ քննարկվեցին նախորդ նիստի հանձնարարականների կատարման ընթացքը և «Աջակցություն ձեռնարկություններին» հիմնադրամի ստեղծման հարցը: Գործակալության գործադիր տնօրեն Վահագն Մովսիսյանը տեղեկացրեց, որ նախորդ՝ հունիսի 5-ի նիստում տրված հանձնարարականների արդյունքում գործակալությունում կազմակերպվել է գործարար հանդիպում, քննարկվել են նյույորքյան համաժողովի արդյունքները, կատարվել է ինֆորմացիայի փոխանակում, ձեռք են բերվել մի շարք համաձայնություններ: Ըստ պրն Մովսիսյանի, մոտ 4 տասնյակ առաջարկներ են ստացվել, որոնք այժմ քննարկվում են գործակալությունում: Ըստ հանձնարարականի, ԶՀԳ-ն մշակել է նաև գործարար համաժողովների կազմակերպման մոդելային ծրագիր, որը կբարձրացնի այդօրինակ համաժողովների նախապատրաստման, անցկացման արդյունավետությունը և կօգնի համակարգված ու նապատակաուղղված աշխատանքի շնորհիվ որոշակի արդյունք ստանալ: Խորհրդի անդամներին երեք օր ժամանակ տրվեց՝ ծրագրի վերաբերյալ իրենց առաջարկներն ու դիտողությունները ներկայացնելու համար: «Աջակցություն ձեռնարկություններին» հիմնադրամի կանոնադրության վերաբերյալ խորհրդի անդամներից ստացվել են առաջարկություններ, որոնք հաշվի են առնվել: ԶՀԳ-ի խորհուրդն այսօր այն հաստատեց:
Նոյեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 

-

Արխիվ