ուրբաթ, 19 մայիսի 2006
Այսօր ՀՀ կառավարությունում տեղի է ունեցել Ֆրանսիայի Հանրապետությունում 2006-2007թթ. անցկացվելիք Հայաստանի տարվա նախապատրաստական աշխատանքները համակարգող պետական հանձնաժողովի նիստ, որը վարել է հանձնաժողովի նախագահ, վարչապետ Անդրանիկ Մարգարյանը:
Քննարկվել է Ֆրանսիայում Հայաստանի տարվա միջոցառումների ծրագրի նախագիծը, որը ներկայացրել են Ֆրանսիայում Հայաստանի տարվա հանձնակատար, ՀՀ նախագահի խորհրդական Վիգեն Սարգսյանը և Ֆրանսիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Էդվարդ Նալբանդյանը: Այնուհետև ներկայացվել է հանձնաժողովի աշխատանքային խմբերի՝ առանձին ոլորտների գծով միջոցառումների նախապատրաստական աշխատանքների ընթացքը:
Բավարար գնահատելով մինչև այժմ կատարված աշխատանքը, վարչապետ Անդրանիկ Մարգարյանը հանձնարարել է՝ բոլոր առաջարկությունները հաշվի առնելով, ամբողջացնել ծրագրի նախագիծը՝ հուլիսի սկզբին Երևանում կայանալիք հայ-ֆրանսիական համատեղ հանձնաժողովի չորրորդ նիստի հաստատմանը ներկայացնելու նպատակով: