երկուշաբթի, 22 մայիսի 2006
ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի որոշումներով Թամարա Գևորգյանը նշանակվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ, Աշոտ Պետրոսյանը՝ ՀՀ Շիրակի մարզպետի տեղակալ, Սամվել Գյուլբեկյանն ազատվել է ՀՀ Լոռու մարզպետի տեղակալի պաշտոնից: Վարչապետի մեկ այլ որոշմամբ ՀՀ Լոռու մարզպետի տեղակալ է նշանակվել է Աղվան Վարդերեսյանը:
Նորանշանակ պաշտոնյաները ներկայացնում են Միավորված աշխատանքային կուսակցությունը: