Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

շաբաթ, 7 հուլիսի 2001

Այսօր ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը տրանսպորտի և կապի, պետական եկամուտների նախարարությունների և կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի աշխատակիցներին տեղեկացրեց կառավարության կադրային և կառուցվածքային փոփոխությունների մասին ու նրանց ներկայացրեց իրենց նոր ղեկավարներին՝ տրանսպրոտի և կապի նախարար Անդրանիկ Մանուկյանին, պետեկամուտների նախարար Երվանդ Զախարյանին և մաքսային պետական կոմիտեի նախագահ Արմեն Ավետիսյանին: Վարչապետը հաջողություն մաղթեց նրանց իրենց պատասխանատու աշխատանքում՝ հույս հայտնելով, որ ձեռք բերվածը պահպանելով, աշխատակիցների աջակցությամբ կկարողանան պատվով կատարել իրենց առջև դրված խնդիրները, քանի որ այդ ոլորտները երկրի տնտեսության համար առանցքային նշանակություն ունեն: Ըստ Անդրանիկ Մարգարյանի, պետական բյուջեով սահմանված պարտավորությունների կատարումը չպետք է ինքնանպատակ լինի, այլ աշխատանքի հիմքում պետք է ընկած լինի նաև գործարարության զարգացման համար նպաստավոր պայմանների ստեղծումը: Նորանշանակ ղեկավարները շնորհակալություն հայտնեցին ՀՀ նախագահին և վարչապետին վստահության համար, նշեցին, որ լավ են պատկերացնում և՛ երկրի տնտեսության, և՛ իրենց վստահված ոլորտների վիճակն ու հավաստիացրին, որ համագործակցված կաշխատեն դրական տեղաշարժ և առաջընթաց ապահովելու ուղղությամբ:
Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ