Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

չորեքշաբթի, 31 մայիսի 2006









Այսօր տեղի է ունեցել ՀՀ վարչապետին առընթեր Գործարարության աջակցման խորհրդի նիստ, որը վարել է խորհրդի նախագահ, վարչապետ Անդրանիկ Մարգարյանը:



Նիստում քննարկվել են ՀՀ նախագահի հրամանագրով հաստատված Գործարարության աջակցման խորհրդում ռոտացիոն կարգով ընդգրկվող գործարարների նոր ցանկը և ՀՀ վարչապետի որոշմամբ ԳԱԽ-ի անդամների ռոտացիայի, ինչպես նաև Գործարարության աջակցման խորհրդի նոր աշխատանքային խմբերի ձևավորման ու խմբերի ղեկավարների ընտրության սկզբունքների մասին հարցերը: Օրակարգի հարցերի թվում զեկուցվել է նաև Գործարարության աջակցման խորհրդի նախորդ նիստի արձանագրությամբ տրված հանձնարարականների կատարման ընթացքի մասին:



Խորհրդի կազմում, որը բավականին ընդարձակվել է և համալրված է հասարակության առավել լայն շերտերը ներկայացնող հասարակական կազմակերպությունների ու իրավաբանական անձանց միությունների 50 ներկայացուցիչներով՝ գործարար համայնքից ռոտացիոն կարգով ընդգրկվել են հերթական 8 անդամը:



Օրակարգի մեկ այլ՝ Գործարարության աջակցման խորհրդի նոր աշխատանքային խմբերի ձևավորման և խմբերի ղեկավարների ընտրությունների սկզբունքների մասին հարցի հետ կապված նշվել է, որ խորհրդի գործարար համայնքը ներկայացնող անդամների շրջանակից մինչ այժմ խորհրդի անդամների առաջարկությամբ, ԳԱԽ-ի ներքո ձևավորվել էին արտահանման աջակցման և խրախուսման, հարկային և մաքսային վարչարարության կարգավորման, օրենսդրական նախաձեռնությունների և նորմատիվ փաստաթղթերի մշակման հարցերի մշտական գործող երեք աշխատանքային խմբեր, ընտրվել են խմբերի ղեկավարներ և, հաշվի առնելով, որ ՀՀ նախագահի 2006թ. մարտի 20-ի ՆՀ-60-Ա հրամանագրով փոփոխվել ու ընդլայնվել է խորհրդի կազմը՝ անհրաժեշտություն է առաջացել քննարկել նոր աշխատանքային խմբերի ձևավորման և նրանց ղեկավարների ընտրության հարցը: Խորհուրդը որոշել է ստեղծել ոչ թե սահմանափակ թվով անձանցից կազմված մշտական գործող, այլ` այս կամ այն հարցի քննարկման նպատակով ժամանակավոր աշխատանքային խումբ` տվյալ հարցով շահագրգիռ խորհրդի բոլոր անդամներին քննարկմանը մասնակից դարձնելու նպատակով:



Նախորդ նիստի հանձնարարականների կատարման ընթացքի վերաբերյալ զեկուցվել է, որ ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունը, քարտուղարության համագործակցությամբ, ՀՀ արժեթղթերի հանձնաժողովի հետ համատեղ աշխատանքներ է տարել տնտեսվարող սուբյեկտներից պետական և վարչական վիճակագրություն իրականացնող մարմինների կողմից պահանջվող հաշվետվությունների քանակի կրճատման, դրանց հոսքերի հստակեցման, կրկնորդությունների բացառման, կիրառվող մեթոդաբանությունների միասնականացման, ինչպես նաև պետական կառավարման մարմինների միջև վիճակագրական տվյալների փոխանակմանն առնչվող խնդիրների ուղղությամբ` ՀՀ վարչապետի հանձնարարականի նախագծի նախապատրաստման համար, որն էլ ուղարկվել է շահագրգիռ բոլոր մարմինների քննարկմանը: Քննարկումների արդյունքների հիման վրա կազմվել է ՀՀ վարչապետի հանձնարարկանի նախագծի վերջնական տարբերակը և ներկայացվել ՀՀ կառավարության աշխատակազմ, որի արդյունքում 2005թ. հուլիսի 9-ին ընդունվել է «Հայաստանի Հանրապետությունում գործող տնտեսվարող սուբյեկտների կողմից ներկայացվող հաշվետվությունների քանակի կրճատմանը դրանց հոսքերի հստակեցման և տարբեր մարմիններ ներկայացնող հաշվետվությունների կրկնորդությունների բացառման մասին» ՀՀ վարչապետի թիվ 509-Ն որոշումը: Դրան հաջորդած վարչապետի մեկ այլ որոշմամբ տրված հանձնարարականի համաձայն, ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունը նախաձեռնել է համապատասխան աշխատանքային խմբի ստեղծումը՝ ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման, ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության, ՀՀ ազգային վիճակագրական ծառայության և ՀՀ արժեթղթերի հանձնաժողովի ներկայացուցիչների ներգրավմամբ: Աշխատանքային խումբը, սահմանված ժամկետում ներկայացված տեղեկատվության վերլուծության արդյունքում, հանգել է եզրակացության և առաջարկությունների քննարկումը ներկայացրել է այսօրվա նիստին:



Մեկ այլ հանձնարարականի համաձայն, ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարը պետք է 15 օրյա ժամկետում ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության, ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության և Գործարարության աջակցման խորհրդի շահագրգիռ անդամների հետ համատեղ քննարկեր ՀՀ կառավարության 2004թ. դեկտեմբերի 2-ի N 1923-Ն որոշմամբ ընդունված «Ավելացված արժեքի հարկի զրոյական դրույքաչափով հարկվող գործարքների գծով հարկ վճարողի այլ հարկային պարտավորությունների դիմաց հաշվանցման կամ վերադարձման համար փաստաթղթերը ներկայացնելու, այդ գործարքների գծով վերադարձման ենթակա գումարների հիմնավորվածությունը հաստատող տեղեկանքը տրամադրելու կարգով» վերոհիշյալ գործընթացի դեռևս չկարգավորված խնդիրները և ՀՀ վարչապետին ներկայացներ դրանց լուծման վերաբերյալ առաջարկություն:



Զեկուցվել է, որ ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարությունում շահագրգիռ մարմինների և ԳԱԽ-ի անդամների մասնակցությամբ հրավիրվել է խորհրդակցություն, որի արդյունքում ձևակերպվել են համապատասխան առաջարկությունները: Դրանք նախարարության կողմից ուղարկվել են ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության, ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության և մաքսային պետական կոմիտեի քննարկմանը: Արդյունքում ստացվել են բազմաթիվ առաջարկություններ: Ամփոփելով դրանք՝ ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարությունը նպատակահարմար է գտել բարձրացված հարցերի քննարկումը շարունակել հարկային քաղաքականության մշակման և իրականացման համար պատասխանատու մարմինների միջև: Վարչապետը հանձնարարել է ուշադրություն դարձնել տնտեսվարող սուբյեկտներին վերոնշյալ գումարների վերադարձման դինամիկային` վերադարձվող ընդհանուր գումարի չափից բացի, նկատի առնելով նաև այն ստացող տնտեսվարող սուբյեկտների քանակը:



Օրակարգի մեկ այլ հարցի՝ ՀՀ վարչապետի 2005թ. հուլիսի 9-ի «Հայաստանի Հանրապետությունում գործող տնտեսվարող սուբյեկտների կողմից ներկայացվող հաշվետվությունների քանակի կրճատման, դրանց հոսքերի հստակեցման և տարբեր մարմինների ներկայացվող հաշվետվությունների կրկնորդությունների բացառման մասին» թիվ 509-Ն որոշմամբ ստեղծված աշխատանքային խմբի առաջարկությունների հետ կապված զեկուցվել է, որ ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն է ներկայացվել համապատասխան պետական մարմինների կողմից «Պետական վիճակագրության մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի համաձայն վարչական ռեգիստր վարելու իրավասության շրջանակներում վիճակագրական տեղեկություններ տրամադրող տնտեսվարող սուբյեկտների կողմից (առևտրային կազմակերպություններից և անհատ ձեռնարկատերերից) ստացվող տեղեկությունների (ցուցանիշների) մասին տեղեկատվություն: Տեղեկությունների ուսումնասիրությունների ժամանակ նախանշվել են որոշակի եզրակացություններ և առաջարկություններ, որոնց հիմքում ընկած են հաշվետվական տեղեկությունների տեխնիկական կրկնության դեպքում դրանց կրճատման, միավորման և միևնույն հաշվետվությունը տարբեր մարմինների կողմից հավաքագրելու նպատակահարմարությունը: Արդյունքում՝ տարբեր մարմինների կողմից հավաքագրվող տեղեկությունների կրճատման վերաբերյալ մշակվել են առաջարկություններ:



Այս ուղղությամբ կատարված աշխատանքների թվում նշվել է նաև, որ ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունում ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության և ՀՀ արժեթղթերի հանձնաժողովի ներկայացուցիչների հետ կազմակերպվել են աշխատանքային քննարկումներ, որոնց ընթացքում քննարկվել են հարկ վճարողներից պահանջվող ֆինանսական հաշվետվությունների կրճատման հնարավորությունը և դրանց փոխարեն հարկային հայտարարագրերում հարկային վերահսկողության համար անհրաժեշտ համապատասխան լրացումներ կատարելու նպատակահարմարության հարցը: Արդյունքում` ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայությունը նպատակահարմար է համարել հարկ վճարողների կողմից հարկային մարմիններ ներկայացվող ֆինանսական հաշվետվությունները սահմանափակել միայն Ձև N1-ով և N2-ով` համապատասխան փոփոխություններ կատարելով ՀՀ օրենսդրության մեջ: Նշվել է, որ ընդհանուր առմամբ, կրճատվել է մոտ 20 հաշվետվություն` տնտեսվարող սուբյեկտների համար ավելի հեշտացնելով հաշվետվությունների ներկայացման հետ կապված գործընթացը:



Վարչապետի վերոհիշյալ որոշման մեկ այլ կետի վերաբերյալ զեկուցվել է, որ ՀՀ արժեթղթերի հանձնաժողովը, քննարկելով հաշվետու թողարկումներից, արժեթղթերի շուկայում մասնագիտացված գործունեություն իրականցնող անձանցից և ինքնակարգավորվող կազմակերպություններից տեղեկությունների ստացման պահանջի կրկնությունների կրճատման հնարավորությունը և վերլուծելով ներկա իրավիճակը, հնարավոր է համարել կրճատել հաշվետու թողարկողների կողմից ներկայացման ենթակա հաշվետվությունների օրինակների քանակը: Հաշվետվությունների քանակի կրճատման վերաբերյալ ստացված արդյունքները ներկայացվել է ԳԱԽ-ի նիստում:





 

Նոյեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 

-

Արխիվ