ուրբաթ, 9 հունիսի 2006
ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի շնորհավորական ուղերձը վերջին զանգի առթիվ
Սիրելի շրջանավարտներ,
Շնորհավորում եմ բոլորիդ՝ դպրոցական ուսումնառությունն ավարտելու կապակցությամբ: Համոզված եմ, որ գեղեցիկ ավանդույթի վերածված տոնական այս օրը հարազատ կրթօջախում հնչող վերջին զանգն ուղեկցելու է ձեզ ողջ կյանքի ընթացքում՝ հաճելի ու բարի հիշողություններ արթնացնելով դպրոցական մտերմիկ ու ջերմ միջավայրի, դասընկերների, սիրելի ուսուցիչների մասին: Հուսով եմ, դպրոցական տարիներին ձեռք բերած գիտելիքներն ու ունակությունները կօգնեն ձեզ վստահորեն ոտք դնելու մեծ կյանքի ասպարեզ, իբրև պետության արժանավոր քաղաքացիներ՝ ձեր նպաստը բերելու մեր պետության հետագա զարգացման ու բարգավաճման գործում՝ արդարացնելով ձեր ծնողների և ուսուցիչների հույսերն ու ակնկալիքները, իրականություն դարձնելով ձեր ձգտումներն ու երազանքները:
Բարի երթ ու կանաչ ճանապարհ եմ մաղթում ձեզ հետագա ողջ կյանքի ընթացքում, հաջողություն ձեր բոլոր հետագա ձեռնարկումներին: