Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երեքշաբթի, 17 հուլիսի 2001

Այսօր ՀՀ վարչապետ Անդրանիկ Մագրարյանն ընդունեց Իրանի Իսլամական Հանրապետության անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Հասան Ռոհանիի գլխավորած պատվիրակությանը: Ընդգծելով Հայաստանի և Իրանի միջև ակտիվացող քաղաքական, տնտեսական համագործակցությունը, վարչապետն այն կարևորեց ինչպես երկու երկրների, այնպես էլ տարածաշրջանի կայունության, խաղաղության և զարգացման առումով: Հայաստանի համար Իրանի՝ իբրև ռազմավարական գործընկերոջ, որդեգրած քաղաքականությունը, այդ թվում ԼՂՀ հակամարտության կարգավորման հարցում անկողմնակալ դիրքորոշումն ու տարածաշրջանում հավասարակշռված քաղաքականություն վարելը, ըստ Անդրանիկ Մարգարյանի, համապատասխանում է մեր պետության և ժողովրդի շահերին, ավելին՝ կարևորագույն հարցերում երկու երկրների մոտեցումները համընկնում են: ՀՀ վարչապետը կարևորեց սահմանամերձ տարածաշրջանների՝ Արևելյան Ատրպատականի և Սյունիքի մարզի միջև զարգացող գործակցությունը, իբրև երկու պետությունները կապող և ամրացնող օղակ: Վարչապետը՝ այդ կապերի սերտացման ևս մեկ օրինակ համարեց Արևելյան Ատրպատականի նահանգապետի՝ օրերս ՀՀ կատարած այցը և մեր երկրի բարձրաստիճան ղեկավարների հետ հանդիպումները, որտեղ հատուկ կարևորությամբ է շեշտվել Իրան-Հայաստան գազատարի կառուցումը, Քաջարանի թունելի շինարարությունը, Մեղրիի սահմանամերձ շուկայի վերագործարկումը, Թավրիզ-Մեղրի-Երևան-Թբիլիսի ճանապարհահատվածի գործարկումը, սահմանամերձ տարածքներում տնտեսական կյանքի ակտիվացումը. «Հայ-իրանական սահմանը ոչ թե տարանջատման, այլ բարեկամության, համագործակցության ուղի է, որը հնարավորինս պետք է ամրանա», -նշեց Անդրանիկ Մարգարյանը: Վարչապետը ողջունեց երկու երկրների անվտանգության խորհուրդների փոխգործակցությանն ուղղված ջանքերը՝ հզոր Իրանի առկայությունը տարածաշրջանում համարելով Հայաստանի անվտանգության երաշխիքներից մեկը: Ա.Մարգարյանը բարձր գնահատեց նաև հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի աշխատանքը, նշելով, որ երկկողմ հարաբերությունների զարգացումը լավ հիմք կարող է դառնալ միասնական դեպի երրորդ երկրներ, այդ թվում ՀՀ-ի միջոցով դեպի Եվրոպա և Իրանի միջոցով դեպի Ասիա դուրս գալու ու համատեղ փոխշահավետ ծրագրեր իրագործելու համար: ԻԻՀ ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար պրն Հասան Ռոհանիի կարծիքով Իրանն ու Հայաստանը համագործակցության շատ ավելի մեծ ներուժ ունեն, որը պետք է օգտագործեն ի շահ իրենց անվտանգության պահպանման և տնտեսությունների զարգացման: Նա ողջունեց մեր երկրի ներքաղաքական կայունության պահպանմանն ուղղված ՀՀ իշխանությունների և քաղաքական ուժերի ջանքերը՝ ընդգծելով դրա կարևորությունը տարածաշրջանի ընդհանուր կայունության համար: Պրն Ռոհանին բարձր գնահատեց ներկայիս կառավարության կողմից հաստատված և իրագործվող Մեղրիի զարգացման ծրագիրը, իր հերթին միջպետական հարաբերությունների սերտացման գործում մեծ դեր վերապահելով սահմանամերձ տարածաշրջանների միջև կապերի սերտացմանը. «Մենք դեմ ենք բոլոր այն ծրագրերին և ձեռնարկումներին, որոնք Հայաստանը կմղեն մեկուսացման: Հյուսիս-Հարավ առանցքում ՀՀ-ն պետք է լավագույնս օգտագործի իր հնարավորությունները և ընդգծի իր դերակատարությունը», -ՀՀ վարչապետի հետ հանդիպմանն ասաց ԻԻՀ ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղարը, ավելացնելով, որ ՀՀ անգտանգության խորհրդի քարտուղարի հետ մտահաղացել են հրավիրել տարածաշրջանների երկրների անվտանգության խորհուրդների քարտուղարների նիստ, որտեղ կքննարկվեն այդ երկրների շահերին համապատասխանող խնդիրներճ առանցքում ունենալով տարածաշրջանի անվտանգությունը, խաղաղության և կայունության հաստատումն ու պահպանումը: Անդրանդառնալով ԼՂՀ հակամարտության կարգավորման գործում Իրանի ներգրավմանն ու դերին, պրն Ռոհանին ևս շեշտեց դրա անհրաժեշտությունը, նշելով նաև Մինսկի խմբի նմանատիպ դիրքորոշումը: Հասան Ռոհանին իր երկրի անունից պատրաստակամություն հայտնեց շարունակել միջազգային տարբեր կառույցներում Հայաստանի հետ ակտիվ համագործակցելու և միմյանց սատարելու գործընթացը:
Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ