երեքշաբթի, 17 հուլիսի 2001
ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի մոտ տեղի է ունեցել Գիտությունների ազգային ակադեմիայի «Գալակտիկա» ՓԲԸ-ի խնդիրների վերաբերյալ խորհրդակցություն, որին մասնակցել են արտադրական ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող նախարար Դավիթ Զադոյանը, արդյունաբերության և առևտրի, արդարադատության նախարարությունների ներկայացուցիչներ, կառավարության համապատասխան վարչությունների պետեր և «Գալակտիկա» ՓԲԸ-ի իրավիճակի պարզաբանման նպատակով վարչապետի կարգադրությամբ ս.թ. մարտի 30-ին ստեղծված հանձնաժողովի նախագահ, ԳԱԱ ակադեմիկոս Դավիթ Սեդրակյանը:
Խորհրդակցության ժամանակ հիշյալ հանձնաժողովի նախագահը ներկայացրել է ուսումնասիրությունների արդյունքները, որոնք վերաբերում են «Գալակտիկա» ՓԲԸ-ի բաժնետերերի և նախկին աշխատակիցների կողմից կառավարությանն ուղղված բողոք դիմումներում բարձրացված հարցերին և ՓԲԸ-ում ստեղծված իրավիճակի հետ կապված հանձնաժողին տրամադրված փաստաթղթերին:
Ներկայացված արդյունքները խորհրակցության մասնակիցների կողմից ընդունվեցին ի գիտություն, հանձնանժողովի գործունեությունը համարվեց ավարտված:
ՀՀ արդարադատության նախարարությանը և ՀՀ գիտությունների ազգային ակադեմիային հանձնարարվեց օրենքով սահմանված ժամկետներում հստակեցնել «Գալակտիկա» ՓԲԸ-ի իրավական կազամակերպական կարգավիճակը՝ այն համապատասխանեցնելով գործող օրենսդրությանը: Մեկամսյա ժամկետ տրվեց ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը՝ ընկերության վերջին 3 տարիների գործունեության ֆինանսատնտեսական աուդիտը իրականացնելու և արդյունքները կառավարություն ներկայացնելու համար:
Հանձնարարականների կատարման համակարգումը դրվեց արտադրական ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող նախարար Դ.Զադոյանի վրա: