Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 6 հուլիսի 2006

 

ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը հուլիսի 7-ին եռօրյա աշխատանքային այցով կմեկնի Վրաստան՝ Աջարիայի մայրաքաղաք Բաթումիում կայանալիք Տնտեսական համագործակցության հարցերով հայ-վրացական միջկառավարական հանձնաժողովի 5-րդ նիստին մասնակցելու նպատակով:

ՀՀ վարչապետի գլխավորած կառավարական պատվիրակության կազմում են ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարար Վարդան Խաչատրյանը, ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Գեղամ Ղարիբջանյանը, ՀՀ կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի նախագահ Արմեն Ավետիսյանը, ՀՀ էներգետիկայի նախարարի տեղակալ Արեգ Գալստյանը, ՀՀ վարչապետի խորհրդական Ստեփան Մարգարյանը, «Հայկական երկաթուղի» ՓԲԸ-ի գործադիր տնօրեն Արարատ Խրիմյանը, կառավարության և ԱԳՆ-ի աշխատակազմերի վարչությունների պետեր, պաշտոնական այլ անձինք: Վարչապետին ուղեկցում են նաև ԱԺ պատգամավորներ, գործարարներ:

Այցի ընթացքում նախատեսվում է Անդրանիկ Մարգարյանի առանձնազրույցը գործընկերոջ՝ Վրաստանի վարչապետ Զուրաբ Նողաիդելիի հետ:

Տնտեսական հարցերով հայ-վրացական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստում կքննարկվեն նախորդ նիստի որոշումների կատարման ընթացքը, երկկողմ տնտեսական համագործակցության ներկա վիճակին ու զարգացման հեռանկարային ուղղություններին, այդ թվում՝ գյուղատնտեսության, էներգետիկայի, բնապահպանության, առողջապահության, մաքսային, տրանսպորտի և կապի, մշակույթի, կրթության, զբոսաշրջության և այլ ոլորտներում փոխգործակցությանն առնչվող հարցեր: Նիստին կհաջորդի Հայաստանի ու Վրաստանի վարչապետների համատեղ մամուլի ասուլիսը:

Աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը և նրա գլխավորած կառավարական պատվիրակությունը կայցելեն նաև Բաթումի մի շարք ձեռնարկություններ, առևտրածովային նավահանգիստ:

ՀՀ վարչապետի գլխավորած կառավարական պատվիրակությունը Երևան կվերադառնա երկուշաբթի՝ հուլիսի 10-ին:

 

Փետրվար 2025
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728 

-

Արխիվ