Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

շաբաթ, 8 հուլիսի 2006

 


Աշխատանքային այցով Բաթումիում գտնվող ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը՝ Վրաստանի վարչապետ Զուրաբ Նողաիդելիի հետ, այսօր ներկա է եղել այստեղ բացված Հայ-վրացական գործարար համաժողովին:


Համաժողովի բացման ժամանակ ունեցած իրենց ելույթներում վարչապետները կարևորել են այն հանգամանքը, որ համաժողովը կանոնավոր բնույթ է ստանում, ընդգծել, որ երկու երկրների տնտեսական հարաբերություններում մեծ ներուժ կա և անհրաժեշտ է այն լիարժեքորեն օգտագործել: Զուրաբ Նողաիդելին ներկայացրել է Վրաստանի նոր իշխանությունների կողմից վերջին տարիներին Վրաստանի տնտեսության մեջ և երկրում ընդհանրապես իրականացվող բարեփոխումները՝ անդրադառնալով ներդրումային, գործարար միջավայրին, օրենսդրական դաշտին: Նա ընդգծել է, որ այդ ամենը միանգամայն բարենպաստ է ներդրումների խրախուսման, տնտեսական կայուն աճի ապահովման համար: Վրաստանի վարչապետը ներկայացրել է նաև մասնավորեցման ընթացքը երկրում և մեծ հնարավորություններ է տեսել հայ գործարարների համար՝ Աջարիայում ներդրումներ անելու, զբոսաշրջության ոլորտում մասնակցություն ունենալու, և հաջողություն է մաղթել գործարար համաժողովի աշխատանքին:


ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը ողջունել է համաժողովի կազմակերպիչներին ու մասնակիցներին՝ ընդգծելով, որ գործարար շրջանակների միջև հանդիպումները լավ առիթ են միմյանց հնարավորություններին ծանոթանալու, համագործակցության եզրեր գտնելու համար: Անդրանիկ Մարգարյանը նույնպես կարևորել է Վրաստանում իրականացվող բարեփոխումները՝ նշելով, որ Հայաստանում ևս հետաքրքրությամբ հետևում են դրանց ընթացքին: Ըստ վարչապետի, այդ բարեփոխումները լավ հիմք են դնում և առաջիկա տարիներին դրանց արդյունքներն ակնառու կլինեն: Միակ խնդիրը նա տեսել է երկու երկրների գործարար շրջանակների միջև անհրաժեշտ տեղեկատվության պակասը՝ գործարար միջավայրի օրենսդրական դաշտի վերաբերյալ, որը, ըստ նրա, չնայած այսպիսի հանդիպումներով որոշ չափով լրացվում է, սակայն ցանկալի է համակարգված բնույթ հաղորդել տեղկատվության փոխանակմանը:


Այնուհետև երկու երկրների կառավարությունների ղեկավարները մասնակցել են Հայ-վրացական միջկառավարական հանձնաժողովի 5-րդ նիստի փակմանը: Նրանք գոhունակություն են հայտնել աշխատանքային խմբերի աշխատանքից, հանձնաժողովի նիստի արդյունքներից, որի ավարտին ընդունվել են երկուստեք կարևորություն ունեցող որոշումներ, տրվել հանձնարարականներ: Նշվել է, որ Տնտեսական համագործակցության հարցերով հայ-վրացական միջկառավարական հանձնաժողովի նախորդ՝ 4-րդ նիստի որոշումները հիմնականում կատարվել են, մի շարք որոշումների իրականացման համար համատեղ աշխատանքները շարունակվում են, որոնց վերաբերյալ համապատասխան հանձնարարականներ են տրվել երկու կողմերի նախարարություններին ու գերատեսչություններին: Հանձնարարվել է նաև հանձնաժողովի երկու կողմերի քարտուղարություններին՝ կանոնավորապես, ոչ պակաս, քան եռամսյակը մեկ, տեղեկատվություն փոխանակել ընդունված որոշումների կատարման վերաբերյալ և արդյունքների մասին տեղեկացնել հանձնաժողովի համանախագահներին:


Նիստում որոշվել է այսուհետ ևս ջանքեր գործադրել երկու պետությունների միջև իրավապայմանագրային բազայի ընդլայնման և համապատասխանեցման ուղղությամբ: Նշվել է հայ-վրացական պետական սահմանի ճշգրտման հարցում ձեռք բերված առաջընթացը: Առաջարկվել է կողմերի դելիմիտացիոն հանձնաժողովներին մինչև ընթացիկ տարեվերջ ավարտել պետական սահմանի դելիմիտացիայի հիմնական աշխատանքները: Առաջարկվել է նաև Հայաստանի և Վրաստանի արտաքին գործերի նախարարություններին՝ տարեկան երկու անգամ միջգերատեսչական խորհրդակցություններ անցկացնել նշված հարցերի շուրջ:


Երկկողմ առևտրատնտեսական համագործակցության ներկա վիճակի և զարգացման հեռանկարային ուղղությունների հարցի վերաբերյալ որոշվել է, մասնավորապես, հաստատել 1995թ. ընդունված «Ազատ առևտրի մասին» համաձայնագրի կարևորությունը և այսուհետ ևս պաշտպանել ապրանքների ու ծառայությունների ազատ տեղաշարժը երկու երկրների տարածքներով: Որոշվել է նաև ակտիվորեն շարունակել աշխատանքը՝ Հայաստանի և Վրաստանի կառավարությունների միջև 1998թ. ստորագրված «Արդյունաբերական սեփականության մասին» համաձայնագրի իրականացման ուղղությամբ՝ կողմերի արդյունաբերական սեփականության նշաններ ունեցող կեղծված ապրանքների արտադրությունից և սպառողական շուկայում դրանց հայտնվելուց խուսափելու նպատակով: Հանձնարարվել է Վրաստանի տնտեսական զարգացման նախարարությանն ու Հայաստանի առևտրի և տնտեսական զարգացման նախարարությանը՝ երկու կողմերի շահագրգիռ պետական մարմինների հետ համատեղ շարունակել, ոչ պակաս, քան տարին մեկ անգամ, Հայաստանի և Վրաստանի գործարար շրջանակների մասնակցությամբ գործարար համաժողովների անցկացումը:


Տրանսպորտային ոլորտում համագործակցության հարցերի քննարկման արդյունքում հանձնաժողովը, մասնավորապես, ի գիտություն է ընդունել, որ 2006թ. հունիսի 17-ից արդեն իսկ գործում է Երևան-Թբիլիսի-Բաթումի-Երևան երկաթուղային երթուղին: Որոշվել է մինչև ընթացիկ տարվա վերջը քննարկել «Հայաստանի և Վրաստանի կառավարությունների միջև օդային հաղորդակցության մասին» նոր համաձայնագրի ստորագրման, ինչպես նաև Թբիլիսի-Երևան երթուղով օդային հաղորդակցության վերականգնման, իսկ Բաթումի միջազգային օդանավակայանի վերակառուցումից հետո, նաև Բաթումի-Երևան օդային նոր երթուղու բացման հարցերը:


Անդրադառնալով էներգետիկայի ոլորտում համագործակցությանը, հանձնաժողովը հանձնարարել է երկու երկրների էներգետիկայի նախարարությունների աշխատանքային խմբերին՝ ավարտել Հայաստանի ու Վրաստանի Էներգահամակարգերի զուգահեռ աշխատանքի ապահովման հարցերի լրամշակումը՝ հաշվի առնելով Վրաստանի և Ռուսաստանի Դաշնության, ինչպես նաև Հայաստանի և Իրանի էլեկտրաէներգետիկական համակարգերի զուգահեռ աշխատանքը:


Հանձնարարվել է նաև շարունակել աշխատանքները՝ Հայաստանի և Վրաստանի էներգահամակարգերի միջև նոր 400կվ. էլեկտրահաղորդման գծի շինարարության ուղղությամբ և ներկայացնել առաջարկություն շինարարության ֆինանսավորման վերաբերյալ:


Ի թիվս բազմաթիվ այլ ոլորտներում ձեռք բերված պայմանավորվածությունների, հանձնաժողովը նշել է երկկողմ համագործակցության խթանումը երկու երկրների միջև նաև զբոսաշրջության ոլորտում, որտեղ զգալի ներուժ կա:


Հանձնաժողովը որոշել է ստեղծել համատեղ աշխատանքային խումբ՝ ֆինանսների նախարարների ղեկավարությամբ, որը կզբաղվի երկու երկրների մաքսային և հարկային օրենսդրության ընթացակարգերի ներդաշնակեցման հարցերով:


Որոշվել է Տնտեսական համագործակցության հարցերով հայ-վրացական միջկառավարական հանձնաժողովի հաջորդ՝ 6-րդ նիստն անցկացնել Երևանում:


Նիստի ավարտին երկու երկրների վարչապետները ստորագրել են Տնտեսական համագործակցության հարցերով հայ-վրացական միջկառավարական հանձնաժողովի 5-րդ նիստի արդյունքների մասին Արձանագրություն, այնուհետ տեղի է ունեցել նրանց համատեղ մամուլի ասուլիսը:


Վաղը՝ հուլիսի 9-ին, ՀՀ վարչապետը կայցելի Քեդայի շրջան, ինչպես նաև Բաթումիի Հայ առաքելական եկեղեցի, հանդիպում կունենա տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ:


ՀՀ վարչապետի գլխավորած կառավարական պատվիրակությունը Երևան կվերադառնա երկուշաբթի՝ հուլիսի 10-ին:


 

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ