Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 19 հուլիսի 2001

Այսօր տեղի ունեցավ ՀՀ կառավարության նիստ, որը վարեց ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը: Նիստում հավանություն տրվեց «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ նոր օրենքի նախագծին: Վերջինիս ընդունումը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի հետ համապատասխանեցմամբ, ինչպես նաև գործող օրենքում առկա թերությունները, իրարամերժ նորմերը վերացնելու և կորպորակիվ կառավարման բնագավառում բնականոն գույքային շրջանառության կայացմանը նպաստելու անհրաժեշտությամբ: Գործադիրը հավանություն տվեց նաև «Փախստականների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքի նախագծին: Առաջարկվող լրացումներով, մանսավորապես, սահմանվում են օտարերկրյա քաղաքացուն կամ քաղաքացիություն չունեցող անձին ժամանակավոր ապաստան տալու հիմքերը: Նշվում է, որ ժամանակավոր ապաստան տրվում է այն օտարերկրյա քաղաքացուն կամ քաղաքացիություն չունեցող անձին, որն օրենքով սահմանված կարգով ունի փախստականի կարգավիճակ ստանալու հիմքեր, ինչպես նաև նրանց, ովքեր չունեն նման հիմքեր, սակայն զինված հակամարտությունների հետևանքով իրենց կյանքին, անվտանգությանը կամ ազատությանը վտանգ սպառնալու երկյուղի պատճառով չեն կարող վերադառնալ իրենց քաղաքացիական պատկանելության կամ նախկին հիմնական բնակության վայրի պետություն: Ժամանակավոր ապաստանը տրվում է 1 տարի ժամկետով: Այն լրանալուց հետո ժամկետը երկարաձգվում է՝ ժամանակավոր ապաստան տալու հիմքերի առկայության դեպքում: Մեկ այլ որոշմամբ հավանություն տրվեց «Երևանի էլեկտրացանց», «Հյուսիսային էլեկտրացանց», «Հարավային էլեկտրացանց» և «Կենտրոնական էլեկտրացանց» ՓԲԸ-ների մասնավորեցման մասին ՀՀ օրենքի նախագծին: Զեկուցողը՝ էներգետիկայի նախարար Կ.Գալուստյանը, նշեց, որ ներկայացվածը գործնականում նոր օրենք է, որով փորձ է արվում ավելի գրավիչ դարձնել նշված էլեկտրացանցերի սեփականաշնորհման գործընթացը, հանել այն դժվարությունները, որոնք նախկինում կարող էին բարդություններ առաջացնել ռազմավարական ներդրողին գտնելիս: Նախագծով վերացվում են նաև օրենսդրական դաշտի հետ այն հակասությունները, որոնք առկա էին նախկին օրենքում: Կառավարությունը հավանություն տվեց նաև «ՀՀ էներգետիկայի մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին», «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում», «Լիցենզավորման մասին», «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերին: Նշված նախագծերը սահմանված կարգով կներկայացվեն Ազգային Ժողով: Ընդունված մեկ այլ որոշմամբ, 4.162.657 հազար դրամի չափով ավելացվեց նախորդ բյուջետային տարիների արդյունքներով առաջացած պարտքերի մարման համար 2001 թ. պետբյուջեով նախատեսված գումարը: Այդ հավելումը հնարավոր է դարձել Կենտրոնական բանկի ծախսերի նկատմամբ եկամուտների գերազանցումից ստացված լրացուցիչ մուտքերի հաշվին: Հատկացված գումարից 1.392.154 հազար դրամը կուղղվի ընտանեկան նպաստի գծով առկա պարտքերի մարմանը: Գործադիրը հաստատեց «ՀՀ-ում ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով ուղևորների կանոնավոր փոխադրումներն իրականացնող կազմակերպությունների ընտրության մրցույթի անցկացման», ինչպես նաև «Իրավաբանական և ֆիզիկական անձանց՝ բույսերի պաշտպանության միջոցների ներկրման և արտահանման վերաբերյալ եզրակացություն տալու կարգերը: Հանրապետության գյուղական բնակավայրերում օբյեկտների բազմակի օգտագործման նախագծերի և կատալոգի ստեղծմամբ անհատական կառուցապատման գործընթացի պարզեցման նպատակով կառավարությունը որոշեց իր պահուստային ֆոնդից քաղաքաշինության նախարարությանը հատկացնել 19 մլն դրամ: Մեկ այլ որոշմամբ, կառավարությանն առընթեր տեղեկատվության և գրահրատարակչության վարչությանը հանձնարարվեց մինչև օգոստոսի 15-ը կառավարություն ներկայացանել մարզային հեռուստաընկերությունների և ոչ պետական պարբերական մամուլի սուբսիդավորման ու մասնակի հրատարակչական գործի կազմակերպմանը պետական աջակցության նպատակով 2001 թ. պետբյուջեով նախատեսված հատկացումների վերաբերյալ առաջարկություն՝ ըստ առանձին կազմակերպությունների բաշխումների: Նիստում հաստատվեցին գիտական կոչումների, դիպլոմների նմուշների ձևերը:
Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ