հինգշաբթի, 13 հուլիսի 2006
ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անրի Կյունիին: Նշելով, որ առիթ ունեցել են վերջերս ՀՀ կառավարությունում հանդիպել Ֆրանսիայում Հայաստանի տարվա կազմակերպչական համատեղ հանձնաժողովի 4-րդ նիստի շրջանակներում, ՀՀ վարչապետը և դեսպան Անրի Կյունին անդրադարձել են Հայաստանի տարվան նվիրված լայնածավալ այդ միջոցառումներին, Ֆրանսիայում Հայաստանի տարվա մեկնարկի կապակցությամբ ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի Ֆրանսիա կատարելիք այցին:
Զրուցակիցները խոսել են նաև մշակութային համագործակցությունից բացի, տնտեսական փոխգործակցությունն ընդլանելու և զարգացնելու հնարավորությունների, հայաստանյան շուկայում ֆրանսիական կապիտալի, նոր ներդրումների ներգրավման մասին: