Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երեքշաբթի, 18 հուլիսի 2006


Այսօր ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն՝ նվիրված Լիբանանում ռազմական գործողությունների հետևանքով Հայաստան տեղափոխվելու ցանկություն ունեցող ՀՀ քաղաքացիներին և ընդհանուր առմամբ, հայազգի մեր հայրենակիցներին հնարավոր աջակցություն ցուցաբերելուն: Խորհրդակցությանը մասնակցել են ՀՀ տարածքային կառավարման, ֆինանսների և էկոնոմիկայի, տրանսպորտի և կապի նախարարները, արտաքին գործերի նախարարի տեղակալը, ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետը, ՀՀ ազգային անվտանգության ծառայության և ոստիկանության ղեկավարները, կառավարության աշխատակազմի համապատասխան վարչությունների պետեր:


Վարչապետը մտահոգիչ է համարել իրավիճակը մերձավորարևելյան այդ տարածաշրջանում, որտեղ բնակվում են մեծ թվով հայեր, այդ թվում` ՀՀ քաղաքացիներ և ընդգծել է ստեղծված իրավիճակում մեր հայրենակիցներին պետական հնարավոր աջակցություն ցուցաբերելու անհրաժեշտությունը:


Արտաքին գործերի նախարարի տեղակալ Գեղամ Ղարիբջանյանը խորհրդակցության մասնակիցներին տեղեկացրել է տարածաշրջանում վերջին զարգացումների և մեր հայրենակիցների վիճակի վերաբերյալ, նշելով, որ երկուշաբթի օրվանից շուրջօրյա հերթապահություն է սահմանված Լիբանանի և Սիրիայի դեսպանություններում, նաև Հալեպի գլխավոր հյուպատոսությունում: Նույն օրը, ըստ փոխարտգործնախարարի, Լիբանան և Սիրիա է գործուղվել լրացուցիչ երկու դիվանագետ, որոնք զբաղվելու են ՀՀ քաղաքացիների տեղափոխման և այլ խնդիրների՝ Լիբանանից Սիրիա մեկնած քաղաքացիներին տեղում ժամանակավորապես` մինչև Հայաստան ժամանելը, կեցության, սննդի և այլ անհրաժեշտ հարցերում օժանդակելու նպատակով: Նա զեկուցել է, որ ՀՀ 160 քաղաքացի արդեն իսկ Լիբանանից Սիրիայի ճանապարհով ժամանել է Երևան, ՀՀ արտգործնախարարության նախնական տվյալներով, 120 հազարանոց հայ համայնքում մոտ 1200 ՀՀ քաղաքացի կա: Այդ թվերը, սակայն, վերջնական ճշգրտման կարիք ունեն: Գ.Ղարիբջանյանը տեղեկացրել է նաև, որ ՀՀ մեկնել ցանկացող Լիբանանի ծագումով հայ քաղաքացիներին, ինչպես նաև Լիբանանում գտնվող օտարերկրյա քաղաքացիներ հանդիսացող և ՀՀ քաղաքացիների ընտանիքների անդամներին անվճար եռամսյա մուտքի արտոնագիր տրամադրելու հանձնարարական է տրվել Լիբանանի և Սիրիայի դեսպանություններին ու Հալեպի գլխավոր հյուպատոսությանը: Սիրիական սահմանի վրա այժմ կան մեծ կուտակումներ, որոնց հետ կապված հանձնարարական է տրված ՀՀ դիվանագիտական ներկայացուցչություններին` տեղում օպերատիվ անհրաժեշտ աշխատանք իրականացնել:


ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Արտյոմ Մովսեսյանն իր հերթին ներկայացրել է դեպի Սիրիա իրականացվող չվերթերի, անհրաժեշտության դեպքում նաև արտահերթ չվերթերի կազմակերպման հնարավորությունները: Նա նշել է, որ Երևանից դեպի Բեյրութ չվերթեր ներկայումս չեն իրականացվում, իսկ Սիրիա իրրականացվող չվերթերը, թերևս, անհրաժեշտ կլինի Հայաստան ժամանել ցանկացողների մեծ թվաքանակի պատճառով ավելացնել:


ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենը ևս իր մասով զեկուցել է իրավիճակը և ներկայացրել անվտանգության ծառայության կողմից իրականացվող աշխատանքները:


Խորհրդակցության ավարտին ՀՀ վարչապետը հանձնարարել է ՀՀ ԱԳՆ-ին` հնարավոր կարճ ժամկետում հստակեցնել և տեղեկատվություն ներկայացնել Լիբանանում ներկայումս գտնվող կամ բնակվող ՀՀ քաղաքացիների, հայազգի մեր հայրենակիցների և Հայաստան ժամանել ցանկացողների մասին` ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների միջոցով տեղում օժանդակելով նրանց կեցության, սննդի և այլ հարցերում: Հանձնարարվել է նաև արգործնախարարությունում թեժ գիծ բացել, որպեսզի քաղաքացիները ևս հնարավորություն ունենան իրենց մոտ եղած տեղեկատվությամբ օժանդակել նախարարությանը: Խորհրդակցությունից կարճ ժամանակ հետո, արտգործնախարարի տեղակալ Գ.Ղարիբջանյանը զեկուցել է վարչապետին, որ թեժ գիծը բացված է, և 58-60-17 հեռախոսահամարով այն գործելու է ամեն օր, ժամը 9:00-21:00-ն:


ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետին հանձնարարվել է`բանակցություններ վարել «Արմավիա» ընկերության հետ՝ Սիրիա կանոնավոր — ոչ կանոնավոր առ—տրային չվերթեր կազմակերպելու ուղղությամբ՝ անհրաժեշտության դեպքում` ՀՀ կառավարության կողմից ֆինանսական մասնակի փոխհատուցում տրամադրելով:


ՀՀ տարածքային կառավարման նախարարին հանձնարարվել է` ՀՀ առողջպահության նախարարության հետ կազմակերպել Լիբանանից Սիրիայով Երևան ժամանողներին հարկ եղած դեպքում բուժօգնություն, այդ թվում՝ հոգեբանական ծառայություն մատուցելու աշխատանքները:



Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ