Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

չորեքշաբթի, 26 հուլիսի 2006



 



ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն այսօր ընդունել է Հայաստանում Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) մշտական ներկայացուցիչ Ջեյմս Մաքհյուին, որն ավարտում է իր առաքելությունը մեր երկրում: Վարչապետը դրական է գնահատել ՀՀ կառավարության և ԱՄՀ-ի  համագործակությունը պարոն Մաքհյուի պաշտոնավարման ժամանակաշրջանում, նշելով, որ Հայաստանի համար այդ փոխգործակցության դրական արդյունքներն ակնառու են: Վարչապետի հավաստմամբ, ՀՀ կառավարությունը և միջազգային ֆինանսական հեղինակավոր այդ կազմակերպությունը կարողացել են մի շարք խնդիրների լուծման ուղղությամբ համատեղ ուժերով գտնել լուծումներ:



Պարոն Ջեյմս Մաքհյուն, ով Հայաստանում իր գործունեությունն սկսել է 2002 թվականին, ընդգծել է, որ ՀՀ կառավարությանը հաջողվել է անցած չորս տարիների ընթացքում բավականին խնդիրներ լուծել և առաջընթաց արձանագրել: Նա հիշատակել է իր պաշտոնավարման սկզբում ՀՀ կառավարության ունեցած ֆինանսական դժվարությունները, կենսաթոշակների, աշխատավարձերի գծով պետության կուտակած զգալի պարտքերը, գործազրկության բարձր մակարդակը և մի շարք այլ խնդիրներ, որոնց մեծ մասն այլևս լուծված է. «Այժմ Հայաստանի կառավարությունը ոչ միայն պարտքեր չի կուտակում, այլև տարեվերջին ունենում է տնտեսումներ, առաջընթաց է նկատվում ԱՀՌԾ-ի նպատակների իրականացման ուղղությամբ՝ արձանագրվում է ծայրահեղ աղքատության մակարդակի կրճատում, տնտեսական կայուն աճ, կա զբաղվածության մասով աշխատաշուկայի թվերի բարելավման միտում»,- ՀՀ վարչապետի հետ հանդիպմանը ասել է ԱՄՀ մշտական ներկայացուցիչը:



Այժմ, ըստ նրա, կան նոր մարտահրավերներ ու խնդիրներ, որոնց ուղղությամբ պետք է մեծ աշխատանք իրականացնել: Ջեյմս Մաքհյուն նաև ներկայացրել է ԱՄՀ-ի ապագա ծրագրերը Հայաստանում, նշելով, որ առաջիկայում սպասվում են ՀՀ կառավարության պարտավորությունների կատարման դիտարկման, տեխնիկական աջակցության տրամադրման, ֆինանսական հատվածի, վիճակագրության և այլ հարցերով ԱՄՀ առաքելությունների ժամանում Հայաստան: Ըստ նրա, նախնական գնահատականներով, կառուցվածքային բարեփոխումները գրեթե մոտ են ավարտին, տնտեսական աճը նախատեսվածից անգամ ավելին է, մի շարք ուղղություններով ևս կան հաջողություններ, և հերթական ծրագրի ամփոփումը, ըստ այդմ, կանցնի առանց դժվարությունների:



Վարչապետն օգտակար է համարել նշված ուղղություններով ԱՄՀ առաքելությունների այցը Հայաստան, ընդգծելով, որ դրանք միանգամայն համընկնում են ՀՀ կառավարության տնտեսական քաղաքականության առաջնահերթություններին, և այցի շրջանակներում համատեղ աշխատանքը կարող է բավականին արդյունավետ լինել:



Ջեյմս Մաքհյուն ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանին ներկայացրել է Հայաստանում ԱՄՀ հաջորդ ներկայացուցչին՝ տիկին Նայնկ Օմսին, որը հիմնադրամում շուրջ 5 տարվա գործունեության փորձ ունի և աշխատում է ԱՄՀ-ի քաղաքականության գնահատման վարչությունում: Այն զբաղվում է նաև ԱՀՌԾ-ի և վարկավորման խնդիրներով, ինչը, ըստ պարոն Մաքհյուի, համապատասխանում է Հայաստանի այսօրվա խնդիրներին ու նպատակներին:



Վարչապետը վստահություն է հայտնել, որ տիկին Օմսի հետ ՀՀ կառավարությունը նույնպիսի հաջողությամբ կշարունակի աշխատել, իսկ պարոն Մաքհյուին մաղթել է հետագա հաջողություններ նոր աշխատանքում:

Նոյեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 

-

Արխիվ