Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

չորեքշաբթի, 26 հուլիսի 2006

Ռուս-վրացական սահմանի Վերին Լարս անցակետի փակման պատճառով Ռուսաստանից Վրաստան մուտք գործելու և ապա ՀՀ տեղափոխվելու նպատակով վրացական Էրգնեթի բնակավայրի մոտակայքում չգործող սահմանակետի մոտ հավաքված մեր հայրենակիցների Հայաստան տեղափոխման խնդիրը լուծելու համար, ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի հանձնարարությամբ, երեկ երեկոյան ՀՀ արտգործնախարարությունում հանդիպում է տեղի ունեցել Հայաստանում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Ռևազ Գաչեչիլաձեի հետ, որի ընթացքում պաշտոնական հուշագիր է փոխանցվել վրացական իշխանություններին, որպեսզի նրանք հնարավորության դեպքում, բարի կամք դրսևորելով, թույլատրեն վերոհիշյալ չգործող սահմանակետով մեր ավելի քան 100 հայրենակիցների տեղաշարժը Վրաստանով Հայաստան:

Նման իրավիճակներից խուսափելու նպատակով, միաժամանակ, հանձնարարվել է Ռուսաստանում ՀՀ դեսպանությանը և գլխավոր հյուպատոսություններին՝ զանգվածային լրատվամիջոցներով և այլ հնարավոր միջոցներով առավելագույն աշխատանք իրականացնել՝ Էրգնեթի բնակավայրի մոտակայքում գտնվող սահմանակետի չգործելու մասին ՀՀ քաղաքացիներին իրազեկելու ուղղությամբ, տեղեկացնելով, որ նրանք կարող են օգտվել Նովոռոսիյսկ-Փոթի լաստանավի հնարավորություններից:

Վրաստանի արտաքին գործերի նախարարությունից այսօր տեղեկացրել են, որ հարցի դրական լուծման առաջարկով նամակն ԱԳՆ-ն փոխանցել է իր կառավարությանը: Վերջինիս կողմից այն քննարկելուց հետո, ակնկալվում է որոշման շուտափույթ կայացում:

Նոյեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 

-

Արխիվ