Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 3 օգոստոսի 2006

 


ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն այսօր ընդունել է Ֆրանսիայի Ֆուտբոլի Ֆեդերացիայի փոխնախագահ, ՖԻՖԱ-ի և ՈՒԵՖԱ-ի գործադիր կոմիտեի անդամ Միշել Պլատինիին և նրա գլխավորած պատվիրակությանը, որի կազմում է Ֆրանսիայի ֆուտբոլի Ֆեդերացիայի գլխավոր տնօրենի տեղակալ Ժան-Լուի Վալենտինին: Հանդիպմանը ներկա է եղել նաև ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը:


Վարչապետը ողջունել է հյուրերին և նշել, որ մեծ կարևորություն է տալիս նրանց այցին մեր երկիր, հատկապես այս ընթացքում, երբ Հայաստանը մեծ շուքով պատրաստվում է Ֆրանսիայում Հայաստանի օրերին: Անդրանիկ Մարգարյանն ընդգծել է, որ լինելով ՖԻՖԱ-ի և ՈԻԵՖԱ-ի գործադիր կոմիտեի անդամ, զբաղեցնելով մի շարք պատասխանատու պաշտոններ այդ կառույցների ծրագրերում, Միշել Պլատինին մեծ ավանդ ունի աշխարհում, այդ թվում՝ Հայաստանում ֆուտբոլի զարգացման գործում, մեծապես նպաստել է հայկական ֆուտբոլի համար բոլոր օգտակար ձեռնարկումների իրագործմանը:


Անդրադառնալով Հայաստանում ֆուտբոլի զարգացման և ներդրումային ծրագրերի իրագործմանը՝ ՀՀ կառավարության ղեկավարը կարևորել է, հատկապես, ՖԻՖԱ-ի «Գոլ» ծրագիրը, ՈՒԵՖԱ-ի «Հեթ տրիկ», նաև «Փոքր դաշտերի» ծրագրերը, որոնց իրագործումը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կողմից ընթանում է մեծ թափով և զգալի խանդավառություն ու հետաքրքրություն է առաջացրել Հայաստանի բոլոր մարզերում և համայնքերում: Դրանք, ըստ Անդրանիկ Մարգարյանի, կարևոր են այնքանով, որ անցած տարիներին մարզական ենթակառուցվածքների վիճակի վատթարացումից հետո առաջին ծավալուն աշխատանքներն են. արդեն ավելի քան 15 այդպիսի դաշտ է բացվել, և դրանց թիվը հասնելու է 40-ի: Ընդհանուր առմամբ, վարչապետը ողջունելի է համարել այնպիսի որոշումների ընդունումը ՖԻՖԱ-ի և ՈԻԵՖԱ-ի կողմից, որոնք կնպաստեն հենց զարգացող երկրներում ֆուտբոլի առաջընթացին, որովհետև ֆուտբոլային տերություններն այդ նույն խնդիրներն այլևս չունեն:


Միշել Պլատինին շնորհակալություն է հայտնել վարչապետին՝ ջերմ ընդունելության և նաև Ֆուտբոլով այդչափ հետաքրքրված ու առկա խնդիրներին քաջատեղյակ լինելու համար և նշել, որ առաջին անգամ լինելով Հայաստանում, անչափ տպավորված է ֆուտբոլի նկատմամբ հայերի վերաբերմունքով. «Երեկ փոքր դաշտերի բացման ժամանակ տեսանք, թե որքան եռանդ ու սեր կա երեխաների մեջ ֆուտբոլի նկատմամբ, և ինչպիսի ջանասիրությամբ են նրանք զբաղվում այդ սպորտաձևով: Դա խոստումնալից է»,- նշել է Միշել Պլատինին՝ իր խոսքում հիշատակելով նաև ֆրանսիական ֆուտբոլի զարգացմանն իրենց նպաստը բերած հայազգի մի շարք ֆուտբոլիստների:


Պարոն Պլատինին նաև շնորհակալություն է հայտնել ՀՀ կառավարությանը՝ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային գործնական աջակցություն ցուցաբերելու համար, ընդգծելով, որ առանց տվյալ երկրի կառավարության աջակցության ու ներդրումների, չափազանց դժվար կլինի երկրում զարգացնել ֆուտբոլը:


Հանդիպման ավարտին երկուստեք պատրաստակամություն է հայտնվել այսուհետ ևս հնարավորության սահմաններում աջակցել հայկական ֆուտբոլի զարգացմանը:



Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ