ուրբաթ, 27 հուլիսի 2001
Այսօր ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն ընդունեց հայ-հնդկական միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Հիմաչալ Սոմին և նրա գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը բավականին գոհացուցիչ, անգամ սպասվածից ավելին համարեց հանձնաժողովի երևանյան նիստի արդյունքները՝ կարևորելով ձեռք բերված հստակ պայմանավորվածությունները: Դրանցից առանձնացնելով մի քանիսը՝ տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում մի շարք ուղղություններով համագործակցությունը, թեթև արդյունաբերության՝ մասնավորապես տեքստիլ արդյունաբերության ոլորտում համատեղ ձեռնարկությունների ստեղծմունը, հայ-հնդկական գործարարների խորհրդի ձևավորումը, Երևան-Նյու Դելի չվերթի հնարավորինս սեղմ ժամկետներում վերաբեցելը, վարչապետը համարեց երկու երկրների համար փախշահավետ և հեռանկարային: Նա շնորհակալություն հայտնեց Հնդկաստանի իշխանություններին 1000 տոննա հացահատիկի օգնության տրամադրման պատրաստակամության համար, ինչին պրն Հիմաչալ Սոմը պատասխանեց, թե բարեկամներն առաջին հերթին դժվարությունների պահին պետք է միմյանց կողքին լինեն և հիշեց Հնդկաստանում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժից հետո առաջինների շարքում օգնության հասած հայ փրկարարներին:
Վարչապետը նշեց, որ Հայաստանի գործարարներին և կառավարության անդամներին մեծ ուրախությամբ այսօր՝ տեղեկատվական տեխնոլոգիաների խորհրդի առաջին նիստում, կտեղեկացնի այդ ոլորտում մեծ առաջընթաց ունեցող Հնդկասանի հետ ձեռք բերված կարևոր պայմանավորվածությունների մասին:
Միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Հիմաչալ Սոմը, բարձր գնահատելով Հայաստանի մտավոր մեծ ներուժը, կարևորեց նաև գիտատեխնիկական բնագավառում համագործակցությունը, որին, ըստ նրա, կնպաստի նաև առաջիկայում ՀՀ ԳԱԱ պրեզիդենտի այցը Հնդկաստան: