հինգշաբթի, 24 օգոստոսի 2006
ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը ցավակցական հեռագրեր է հղել Ռուսաստանի Դաշնության վարչապետ Միխայիլ Ֆրադկովին և Ուկրաինայի վարչապետ Վիկտոր Յանուկովիչին՝ Անապա - Սանկտ-Պետերբուրգ երթուղով չվերթ իրականացնող ՏՈՒ-154 ինքնաթիռի՝ Դոնեցկի մարզում տեղի ունեցած աղետի կապակցությամբ:
ՀՀ կառավարության և անձամբ իր անունից Անդրանիկ Մարգարյանը վշտակցություն է հայտնել աղետի հետևանքով զոհվածների ընտանիքներին ու հարազատներին: