Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 2 օգոստոսի 2001

Այսօր տեղի ունեցավ ՀՀ կառավարության նիստ, որը վարեց վարչապետ Անդրանիկ Մարգարյանը: Կառավարությունը հավանություն տվեց «Զինապարտության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին, որը սահմանված կարգով կներկայացվի ԱԺ: Փոփոխության անհրաժեշտությունն առաջացել է բնակտարածության նկատմամբ իրավունքները կորցնելու կամ հետախուզման մեջ գտնվելու կապակցությամբ հաշվառումից հանված զինապարտների հաշվառման հետ կապված դրույթների չկարգավորվածության պատճառով: Նախագծով առաջարկվում է նշված անձանց հաշվառումը կատարել առանձին՝ ըստ նրանց նախկին բնակության վայրերի: Նիստում ընդունվեց «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի կիրարկումն ապահովելու մասին որոշումը, որը վերաբերում է ինչպես պարզ, այնպես էլ բարդ ընթացակարգով տրվող լիցենզիաներին: Գործադիրն ընդունեց նաև արտակարգ իրավիճակների հետևանքով պետական սեփականություն հանդիսացող շենքերին և կառուցվածքներին պատճառված վնասի գնահատման աշխատանքների մասին որոշում: Այն նպատակ ունի կանոնակարգել գնահատումը՝ առաջնորդվելով քաղաքաշինության նախարարության սահմանած կարգով: Կառավարության որոշմամբ ստեղծվեց ՀՀ քաղաքաշինության հիմնադրամ, որի նպատակը քաղաքաշինության բնագավառի գիտահետազոտական, նախագծահետազոտական, նախագծային գործունեության կազմակերպումը, իրականացումը, ՀՀ-ում և սփյուռքում քաղաքաշինության բնագավառի գիտական մտքի համախմբումը, բնագավառի զարգացմանն ուղղված առանձին ծրագրերի մշակումը, իրականացումը, ճարտարապետական քաղաքաշինական մրցույթների կազմակերպումը, մասնագետների պատրաստումը, վերապատրաստումը, տեղեկատվական ցանցի ստեղծումը և օրենքով չարգելված այլ գործունեության իրականացումն է: Նիստում որոշում ընդունվեց նաև ՀՀ պետական գույքի մասնավորեցման մասին: Այն վերաբերում էր 9 ընկերությունների կամ նրանցից առանձնացված գույքի մասնավորեցմանը: Ընդունված մեկ այլ՝ «Փոքր» օբյեկտների մասնավորեցման գործընթացը կանոնակարգելու մասին որոշմամբ կառավարությունը նպատակ ունի լուծում տալ այդ գործընթացում տեղ գտած որոշ խնդիրների: Նշվեց, որ «Փոքր» օբյեկտների մասնավորեցման գործընթացն իրականացվում է ցածր տեմպերով, որի հետևանքով այդ օբյեկտների վրա պետության կատարած ծախսերը տնտեսապես չեն արդարացվում: Գործադրի որոշմամբ լուծարվեցին «Արթիկ հյուրանոց» և «Վանաձոր հյուրանոց» ՓԲԸ-ները: Մեկ այլ որոշմամբ Սյունիքի մարզի Նյուվադի և Հացավան գյուղերի ութամյա դպրոցները վերանվանվեցին միջնակարգ դպրոցների, իսկ Մեղրու հյուրանոցի շենքն անհատույց, սեփականության իրավունքով օտարվեց Մեղրու քաղաքային համայնքին: Հաստատվեց նաև իոնացնող ճառագայթման աղբյուրների պետական գրանցման կարգը, որը սահմանում է այդ ճառագայթման աղբյուրները, դրանց պետական գրանցման կազմակերպումը: Այն նպատակ ունի պետականորեն վերահսկել կարգավորման ենթակա իոնացնող ճառագայթման աղբյուրները և կանել դրանց չթույլատրված օգտագործումը: ՀՀ 2001 թ. գրահրատարակչության ոլորտի պետական պատվերի մասին որոշմամբ հաստատվեցին ՀՀ 2001 թ. պետբյուջեով նախատեսված հատկացումների հաշվին հրատարակվող մանկական, հանրագիտարանային, գիտահանրամատչելի և այլ գրականության անվանացանկն ու ծավալները: Գործադիրը հաստատեց նաև տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանն աջակցող խորհրդի կանոնադրությունը: Այսօրվա նիստում կառավարությունը որոշեց «Համահայկական երիտասարդական միջազգային կենտրոն» հիմնադրամին անհատույց օգտագործման իրավունքով շենք հատկացնել: Կենտրոնին հանձնվեց մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարության Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրի 3-րդ մասնաշենքը:
Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ