ուրբաթ, 25 օգոստոսի 2006
ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը ցավակցական հեռագիր է հղել հայ գրականության ականավոր դեմքերից մեկի՝ մեծանուն բանաստեղծուհի, պետական մրցանակների դափնեկիր Սիլվա Կապուտիկյանի մահվան կապակցությամբ, որում ՀՀ կառավարության և անձամբ իր անունից խորին վշտակցություն է հայտնել նրա հարազատներին, մերձավորներին և նրա պոեզիայի բոլոր երկրպագուներին: