հինգշաբթի, 7 սեպտեմբերի 2006
Ծննդյան 84-ամյակի կապակցությամբ, ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը շնորհավորել է դիրիժոր Օհան Դուրյանին` մաեստրոյին մաղթելով առողջություն և ստեղծագործական նորանոր հաջողություններ` իր սիրելի հանդիսատեսի առջև կրկին ոգեշնչող կատարումներով ու նվիրումով հանդես գալու ակնկալիքով:
Վարչապետի որոշմամբ, ծավալած ազգանվեր գործունեության և մշակույթի բնագավառում ներդրած ավանդի համար, Օհան Դուրյանը խրախուսվել է վարչապետի շնորհակալագրով: