ուրբաթ, 15 սեպտեմբերի 2006
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի հերթական նիստը, որը վարել է հանձնաժողովի նախագահ Ս. Տեր -Սիմոնյանը:
Հանձնաժողովը քննարկել է 3 բարեգործական ծրագիր: Մասնավորապես քննարկվել և հաստատվել են ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի կողմից իրականացվող «Կուր-Արաքս գետերի ռադիոակտիվության գնահատում» ծրագիրը, որի նպատակն է մշակել տարածաշրջանային գիտահետազոտական նախագիծ, «Տիրամայր Հայաստանի կուսաստան» բարեգործական կազմակերպության կողմից իրականացվող «Երիտասարդության զարգացման կենտրոնի ստեղծում Գյումրի քաղաքում» ծրագիրը, որը նպատակ ունի 16-ից 20 տարեկան պատանիներին և աղջիկներին տալ անվճար մասնագիտական կրթություն, ինճպես նաև «Քրիստոնեական մշակութային միջազգային ծառայություններ» բարեգործական՝ հասարակական կազմակերպության կողմից իրականացվող «Կոշիկի տուփ» նվերների բաշխման ծրագիրը:
Նիստում քննարկվել և հաստատվել են նաև նախկինում հաստատված ծրագրերի շրջանակներում իրականացվող հարակից գործարքներ և տարբեր կազմակերպությունների հասցեներով ուղարկված բարեգործական բեռների ներմուծման ծրագրեր: