ուրբաթ, 22 սեպտեմբերի 2006
Այսօր ՀՀ կառավարությունում, Տարածքային կառավարման նախարար Հովիկ Աբրահամյանն ընդունել է Հայաստանում Քուվեյթի Պետության արտակարգ և լիազոր դեսպան Մաջդի Ալդաֆիրիին (նստավայրը՝ Թեհրան):
Կողմերն անդրադարձել են երկու պետությունների միջև հարաբերությունների հետագա զարգացմանն առնչվող մի շարք հարցերի: Զրույցի ընթացքում Հովիկ Աբրահամյանը և Մաջդի Ալդաֆիրին քննարկել են հանրապետության գյուղական համայնքների ենթակառուցվածքների՝ մասնավորապես, ջրամատակարարման, համայնքային նշանակության ճանապարհների վերականգնման և կառուցման գործընթացին Քուվեյթի Պետության աջակցության, նշված նպատակների իրագործմանը նաև այդ երկրում գործող տարբեր հիմնադրամների միջոցների ներգրավման հնարավորությունները: