Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

չորեքշաբթի, 22 օգոստոսի 2001

Այսօր ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն ընդունեց ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆին և նրա գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը շնորհակալություն հայտնելով ամերիկյան կառավարությանը, օրենսդիր իշխանություններին՝ անկախացումից հետո Հայաստանին ցուցաբերած օգնության համար, նշեց, որ այսօր արդեն հայ-ամերիկյան տարբեր մակարդակի հարաբերությունները թևակոխել են որակական նոր փուլ: Ներկայումս դրանցում գերապատվությունը տրվում է Հայաստանի տնտեսական և սոցիալական հիմնախնդիրների լուծմանն աջակցելու ծրագրերին, որոնք հնարավորություն կտան ստեղծելու նոր աշխատատեղեր, զարգացնելու հանրապետության տնտեսությունը, դրանով իսկ աստիճանաբար թուլացնելու երկրում դեռևս առկա սոցիալական լարվածությունը: Ըստ վարչապետի, նշված խնդիրների իրագործման մեջ Հայաստանն ակնկալում է նաև ԱՄՆ հայ համայնքի, ամերիկյան կոնգրեսի այն ներկայացուցիչների աջակցությունը, ովքեր շահագրգռված են հայ-ամերիկյան հարաբերությունների հետագա զարգացմամբ, Հայաստանի քաղաքական ու տնտեսական վիճակի բարելավմամբ: Անդրանիկ Մարգարյանը շեշտեց նաև, որ ինչպես Հայաստանի, այնպես էլ ընդհանրապես տարածաշրջանի տնտեսական զարգացումը զգալիորեն կախված է քաղաքական հիմնախնդիրների լուծումից: Մասնավորապես ԱՄՆ կոնգրեսի կողմից 1915թ. Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևի ընդունումը կարող է նպաստել տարածաշրջանում խաղաղության հաստատմանը, հարևան երկրների՝ հատկապես Թուրքիայի և Ադրբեջանի հետ փոխհարաբերությունների նորմալացմանը, քանի որ այդ փոխհարաբերությունները միայն ներկա իրողությունների վրա կառուցելը՝ առանց անցյալում կուտակված հիմնախնդիրների հաշվառման և արդարացի լուծման, պարզապես հեռանկար չունի: «Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը մեզ համար ինքնանպատակ չէ, նշեց վարչապետը, համոզված ենք, որ այն պայմաններ կստեղծի մեր պետության հետագա հզորացման և ապագայում նման նոր հանցագործություններ թույլ չտալու համար»: Ադամ Շիֆը պատրաստակամություն հայտնեց իր հնարավորությունների սահմաններում ամեն կերպ օժանդակել ԱՄՆ կոնգրեսում Հայ դատի արդարացի լուծման վերաբերյալ պատկերացումների մշակմանն ու համապատասխան բանաձևի ընդունմանը: Ըստ կոնգրեսականի, տարածաշրջանային խնդիրների լուծմանը, Հայաստանի տնտեսական զարգացմանը կարող է նպաստել նաև ԱՄՆ առանձին նահանգների՝ մասնավորապես Կալիֆորնիայի նահանգի հետ առևտրատնտեսական կապերի հաստատումը: Ողջունելով այդ գաղափարը, վարչապետ Անդրանիկ Մարգարյանը նշեց, որ արդեն իսկ նման համաձայնագիր մշակվում է և հավանաբար սեպտեմբերին կստորագրվի Հայաստանի կառավարության և Կալիֆորնիայի նահանգի միջև: Վարչապետը հավաստիացրեց, որ ընդհանուր առմամբ Հայաստանի կառավարությունը շահագրգիռ և պատրաստակամ է համագործակցելու ԱՄՆ ինչպես գոծադիր և օրենսդիր իշխանությունների, այնպես էլ հասարակական կազմակերպությունների հետ՝ աղետի գոտու վերականգնման, բարձր տեխնոլոգիաների ցանցի ներդրման, Հայաստանի տնտեսության ընդհանուր զարգացման և տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման գործում:
Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ