ուրբաթ, 29 սեպտեմբերի 2006
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի հերթական նիստը, որը վարել է հանձնաժողովի նախագահ Ս. Տեր - Սիմոնյանը:
Հանձնաժողովը քննարկել է 8 բարեգործական ծրագիր: Մասնավորապես,քննարկվել և հաստատվել են «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից իրականացվող «Երևանի «Հատուկ տիպի մանկատուն» ՊՈԱԿ-ի բասկետբոլի խաղահրապարակի վերանորոգում», Լեռնային Ղարաբաղի Հանրապետության «Հյուսիս-հարավ» ավտոմայրուղու Դրմբոն-Մարտակերտ 4.865կմ հատվածի շինարարական աշխատանքների տեխնիկական հսկողության, ԼՂՀ Մարտակերտի շրջանի Մարտակերտ քաղաքի, Մեծ Շեն և Մաղավուզ գյուղերի ջրագծերի կառուցման հեղինակային և տեխնիկական հսկողության ծառայությունների մատուցման և ԼՂՀ Մարտակերտի շրջանի Մաղադիս գյուղի միջնակարգ դպրոցի համար գույքի պատրաստման, գնման, տեղափոխման և անհատույց տեղադրման աշխատանքների, Երևան քաղաքի Հենրի Մորգենթաուի անվան N126 միջնակարգ դպրոցի թվով 3 դասարանների վերանորոգման, ՀՀ Սյունիքի մարզի «Սիսիանի հիվանդանոց» ՓԲԸ-ի շենքի վերանորոգման և տեխնիկական հսկողության ու Երևան քաղաքի «Հրաշք» մանկապարտեզի համար գույքի պատրաստման, գնման, տեղափոխման և անհատույց տեղադրման ծրագրերը:
Հաստատվել է «Քարավան 88» բարեգործական-հասարակական կազմակերպության կողմից իրականացվող «Ջրամատակարարում և սանիտարահիգիենիկ պայմանների բարելավում 6 համայնքներում» ծրագիրը ևս:
Նիստում քննարկվել և հաստատվել են նաև նախկինում հաստատված ծրագրերի շրջանակներում իրականացվող հարակից գործարքներ և տարբեր կազմակերպությունների հասցեներով ուղարկված բարեգործական բեռների ներմուծման ծրագրեր: