երկուշաբթի, 2 հոկտեմբերի 2006
ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի ուղերձը Ուսուցչի օրվա առթիվ
Սիրելի ուսուցիչներ,
Շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի՝ Ուսուցչի օրվա առթիվ: Շարունակելով կրթության ոլորտում ազգային լավագույն ավանդույթները, ամենօրյա ազնիվ ու տքնաջան աշխատանքով դուք ձեր արժանի ավանդն եք ներդնում մեր պետության ապագա քաղաքացիների ձևավորման գործում:
Արդեն գեղեցիկ ավանդույթ դարձած և պետականորեն նշվող այս տոնը վկայությունն է այն մեծ ուշադրության և գնահատանքի, որ գոյություն ունի ձեր, հիրավի, հայրենանվեր առաքելության նկատմամբ:
Վստահեցնում եմ ձեզ, որ ՀՀ կառավարությունն այսուհետ ևս հետևողականորեն շարունակելու է կրթական համակարգի բարեփոխման, դպրոցաշինության, ուսուցիչների սոցիալական վիճակի բարելավման, հասարակության մեջ ուսուցչի դերի բարձրացմանն ուղղված ջանքերը:
Կրկին շնորհավորելով ձեզ այս գեղեցիկ տոնի առթիվ, առողջություն և հաջողություններ եմ մաղթում ձեզ` ձեր շնորհակալ և հայրենանվեր աշխատանքում:
Համոզված եմ, որ երիտասարդ սերնդի պատշաճ կրթության և դաստիարակության գործը հոգատար ու վստահելի ձեռքերում է: