Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

չորեքշաբթի, 4 հոկտեմբերի 2006



Այսօր տեղի է ունեցել Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստ, որը վարել է խորհրդի նախագահ, ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը:



Խորհուրդն ի գիտություն է ընդունել «Արդյունքահեն օգնության գլոբալ գործընկերության» և հիմնադրամի միջև 2006թ. ապրիլի 28-ին ստորագրված պայմանագրի համաձայն, քաղաքային ջեռուցման և գազի ու ջերմամատակարարման ծրագրի շրջանակներում իրականացվող անապահով ընտանիքներին կապիտալ դրամաշնորհի տրամադրման աշխատանքների իրականացման ընթացքի վերաբերյալ հիմնադրամի գործադիր տնօրեն Թամարա Բաբայանի ներկայացրած տեղեկատվությունը: Նշվել է, որ 2004-2005թթ. բնակիչների շրջանում անցկացված սոցիոլոգիական հարցման համաձայն, քաղաքային ընտանիքների մոտ 31 տոկոսը ջեռուցման նպատակով օգտագործում է փայտ, 30 տոկոսը՝ էլեկտրաեներգիա և 30 տոկոսը՝ գազ: Շատ անապահով ընտանիքներ (քաղաքային ընտանիքների շուրջ 6-7 տոկոսը) չեն ջեռուցվում բոլորովին և 36 տոկոսն օգտագործում են տանը պատրաստված ջեռուցման սարքեր: Ընդգծվել է, որ անապահով ընտանիքների կողմից օգտագործվող ջեռուցման լուծումները հիմնականում վտանգավոր են մարդու կյանքի և առողջության, ինչպես նաև շրջակա միջավայրի համար: Տեղակատվության մեջ նշվել է, որ Համաշխարհային բանկը և Հայաստանի Հանրապետությունը 2005թ. հուլիսի 20-ին կնքել են համաձայնագիր, որի նպատակներից մեկն է օգնել Հայաստանի կառավարությանը՝ լուծելու անապահով ընտանիքների ջեռուցման խնդիրները: Համաձայնագրին համապատասխան Քաղաքային ջեռուցման ծրագրի բաղադրիչով դրամաշնորհներ կտրամադրվեն ընդունելի անապահով ընտանիքներին, որոնք բնակվում են բազմաբնակարան շենքերում: Նույն նպատակի համար «Արդյունքահեն օգնության գլոբալ գործընկերությունը» տրամադրել է լրացուցիչ դրամական միջոցներ՝ գազի և ջերմամատակարարման ծրագրի միջոցով: Գործընկերության և Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և Էներգախնայողության հիմնադրամի միջև համաձայնագիրը կնքվել է 2006թ. հուլիսի 23-ին: Քաղաքային ջեռուցման ծրագրի բաղադրիչը և հիմնադրամը 2006թ. հուլիսի 13-ին «Արդյունքահեն օգնության գլոբալ գործընկերության» գազի և ջեռուցման ծրագրի իրագործման համար, համաձայնագիր են կնքել նաև «Հայռուսգազարդ» ՓԲԸ-ի հետ՝ գազի և ջեռուցման ծառայությունները քաղաքային բազմաբնակարան շենքերում բնակվող ընդունելի անապահով ընտանիքներին հասու դարձնելու նպատակով՝ բնակարանը գազի ցանցին միացնելու կամ անհատական գազաջեռուցիչ տեղակայելու միջոցով: Կապիտալ դրամաշնորհի վերաբերյալ գրություններ են ուղարկվել ՀՀ բոլոր քաղաքային համայնքների ղեկավարներին և մարզպետներին: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը տրամադրել է 2006թ. հունվարի 1-ի դրությամբ բազմաբնակարան շենքերում բնակվող անապահով ընտանիքների ցանկը: Ըստ գործադիր տնօրենի, ներկայումս հիմնադրամը ստացել է ավելի քան 1500 դիմում, որոնցից համակարգչային ծրագիր մուտքագրվել է մոտ 1000-ը: Արդեն իսկ մշակվել են Հրազդան և Իջևան քաղաքների ընդհանուր թվով 535 դիմումները, իսկ Վանաձոր, Ալավերդի, Սիսիան և Սևան քաղաքների անապահով ընտանիքների դիմումները մշակման փուլում են: Ներկայացված տեղեկատվության հիման վրա հոգաբարձուների խորհուրդը հաստատել է Հրազդան և Իջևան քաղաքների այն անապահով ընտանիքների ցանկը, որոնք համապատասխանում են ծրագրի չափանիշներին (ընդհանուր թվով՝ 305 ընտանիք): Նշվել է նաև, որ «Հայռուսգազարդ» ՓԲԸ-ի հետ առաջին 6000 բնակիչների համար մեկ աղբյուրից գնման եղանակով նախագծային աշխատանքների և տեխնիկական վերահսկողության իրականացման պայմանագրի վերաբերյալ ստացվել է Համաշխարհային բանկի հավանությունը և Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի հաստատումից հետո կկնքվի պայմանագիր:



Նիստում քննարկվել են նաև 2006-2007թթ. քաղաքային ջեռուցման, վերականգնվող էներգետիկայի, «Արդյունքահեն օգնության գլոբալ գործընկերության» գազի ու ջեռուցման, գեոթերմալ էներգետիկայի ծրագրերի իրականացմանն առնչվող հարցեր: Հաստատվել է հիմնադրամի և նրա կողմից իրականացվող ծրագրերի աուդիտի անցկացման համար կարճ ցանկի և առաջարկների ներկայացման հրավերը:



Հոգաբարձուների խորհուրդը հավանություն է տվել նաև նախորդ նիստերի որոշումների և հանձնարարականների կատարման վերաբերյալ ներկայացված հաշվետվությանը: Կարևորվել է հատկապես դպրոցների ջեռուցման խնդիրը: Զեկուցվել է, որ արդեն իսկ հանրակրթական 32 դպրոցներ պայմանագրեր են կնքել ջերմամատակարարման համակարգերի նախագծանախահաշվային փաստաթղթերի պատրաստման և շինարարական, մոնտաժային աշխատանքների համար ընտրված կազմակերպությունների հետ, որնք համաձայն պայմանագրերի կավարտվեն 2006թ., և ձմռան ամիսներին նշված դպրոցները կջեռուցվեն: Հանձնարարվել է բոլոր մարզպետարաններին՝ կազմել ջեռուցման կարիք ունեցող դպրոցների ցանկը: Վարչապետը հանձնարարել է այն համադրել պետական բյուջեի միջոցներով ջեռուցվող դպրոցների ցանկի հետ՝ բյուջեի համապատասխան ծրագրից դուրս մնացած դպրոցների ջեռուցման խնդիրները հիմնադրամի միջոցներով լուծելու նպատակով:



 



 

Նոյեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 

-

Արխիվ