Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

չորեքշաբթի, 4 հոկտեմբերի 2006


ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն այսօր ընդունել է ՄԱԿ-ի «Գլոբալ Ալիանս ՏՀՏ զարգացման համար» կազմակերպության գործադիր տնօրեն Սարբուլանդ Խանին:


Հայաստանի կառավարության ղեկավարը ողջունել է 2005թ. Տեղեկատվական հասարակության թունիսյան գագաթաժողովի արդյունքում, ՄԱԿ-ի շրջանակում «Գլոբալ Ալիանս ՏՀՏ զարգացման համար» կազմակերպության ստեղծումը, հույս հայտնելով, որ նրա գործունեությունը կնպաստի նաև Հայաստանում ՏՏ ոլորտի խթանմանը: Անդրանիկ Մարգարյանը հավաստել է ՀՀ կառավարության պատրաստակամությունը՝ ակտիվորեն մասնակցելու այդ կազմակերպության շրջանակներում իրականացվող նախաձեռնություններին, ակնկալելով նաև վերջինիս աջակցությունը այդ գործընթացներում Հայաստանի արդյունավետ ներգրավվածության ապահովման համար:


Նշելով, որ Հայաստանի կառավարությունը մեծ կարևորություն է տալիս տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանը՝ այն համարելով տնտեսության գերակա ուղղություններից մեկը, վարչապետը դրա վկայություններից է համարել նաև այս տարվա սեպտեմբեր-հոկտեմբերին մեր երկրում տեղեկատվական տեխնոլոգիաների միամսյակի հայտարարումն ու դրա շրջանակներում ոլորտի հետ կապված բազմաթիվ ու բազմաբնույթ միջոցառումների անցկացումը: Օգտվելով առիթից, վարչապետը պարոն Խանին հրավիրել է մասնակցելու ՏՏ ամսվա միջոցառումների շրջանակներում հոկտեմբերի 6-ին կայանալիք Digitec միջազգային ցուցահանդեսի բացմանը, ինչը շնորհակալությամբ ընդունվել է: Վարչապետը կարևորել է նաև ս.թ. հոկտեմբերի 3-6-ը «ՏՀՏ զարգացման հնարավորությունները ցամաքապատ երկրներում» միջազգային համաժողովի անցկացումը Երևանում, որը, ըստ նրա, անկասկած, կնպաստի մեր երկրում ՏՏ ոլորտի հետագա զարգացմանը, մեր մասնագետների գիտելիքների և ունակությունների կատարելագործմանը:


Սարբուլանդ Խանը շնորհակալություն է հայտնել վարչապետին ջերմ ընդունելության և սերտ համագործակցության պատրաստակամության համար և նրան փոխանցել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Քոֆի Անանի ողջույնները: Նա ընդգծել է, որ վերջին տարիներին Հայաստանում արձանագրված տնտեսական կայուն աճը լավ նախադրյալներ է ստեղծում նաև տեղեկատվական տեխնոլոգիաների արագ զարգացման համար: Ոլորտի աճին նպաստող կարևորագույն գործոնների թվում պարոն Խանը նշել է մասնագիտական կարող ուժերի առկայությունը, կառավարության կողմից համապատասխան քաղաքականության հռչակումն ու դրան սատարումը, ինչպես նաև երիտասարդության ներգրավումը իրականացվող գործընթացներում, ինչը, ըստ նրա, ոլորտի զարգացման, ապագա հաջողությունների գրավականն է: Պարոն Խանը գոհունակությամբ նշել է, որ այդ երեք գործոններն էլ առկա են Հայաստանում, ինչը, նրա կարծիքով, ակտիվ ջանքերն այդ ուղղությամբ շարունակելու դեպքում, մեծ հեռանկարներ է բացում Հայաստանի առջև՝ ոչ միայն տարածաշրջանում, այլև նրա սահմաններից դուրս ՏՏ ոլորտում առաջատար դիրք զբաղեցնելու համար: «Գլոբալ Ալիանսի» գործադիր տնօրենը նշել է, որ իր ղեկավարած կազմակերպությունը մեծ կարևորություն է տալիս, գործընկերության նախաձեռնությունների շրջանակներում ՏՏ ոլորտում առաջավոր փորձի փոխանակմանը, հռչակված նպատակների և գլոբալ ծրագրերի ուղղությամբ երկրների շահագրգիռ աշխատանքին և այդ գործընթացներում ակնկալում է նաև Հայաստանի ակտիվ մասնակցությունը:


Հավաստելով, որ «Գլոբալ Ալիանսի» ծրագրերը համահունչ են ՏՏ ոլորտում Հայաստանի հռչակած ծրագրերին ու նպատակներին, վարչապետ Անդրանիկ Մարգարյանը հայտնել է մեր երկրի պատրաստակամությունը՝ իր ուժերն ու կարողություններն ի սպաս դնելու ոլորտի զարգացմանն ուղղված համագործակցության հետագա խորացմանը:

Նոյեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 

-

Արխիվ