Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 30 օգոստոսի 2001

Այսօր տեղի ունեցավ ՀՀ կառավարության նիստ, որը վարեց վարչապետ Անդրանիկ Մարգարյանը: Կառավարությունը հավանություն տվեց «Վճարովի ավտոմոբիլային ճանապարհների մասին» ՀՀ օրենքի նախագծին: Ըստ դրա, ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհների ցանցում այլընտրանքների առկայության դեպքում առանձին ավտոմոբիլային ճանապարհներ կամ նրանց հատվածներ կարող են լինել վճարովի: Օրենքը սահմանում է նաև վճարովի դառնալու կարգը: Վճարովի ավտոմոբիլային ճանապարհների համար սահմանված պահանջներից նշվում է այն, որ ճանապարհը կարող է լինել վճարովի, եթե ընդհանուր օգտագործման ճանապարհների ցանցում գործում է այլընատրանքային անվճար ճանապարհ, վճարովի ավտոմոբիլային ճանապարհը բարելավում է երթևեկության պայմանները, արագությունը, սպասարկման մակարդակը և որպես վճարովի ավտոմոբիլային ճանապարհ օգտագործվում է նոր կառուցված կամ վերակառուցված (վերանորոգված) ավտոմոբիլային ճանապարհը: Վճարովի ճանապարհներից ստացվող ֆինանսական միջոցները նախատեսվում է օգտագործել ճանապարհների պահպանման և շահագործման համար: Քննարկման արդյունքում արված առաջարկները հաշվի առնելով՝ որոշակի խմբագրումներով ընդունվեց «Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին» ՀՀ օրենքի կիրառումն ապահովող միջոցառումների մասին որոշումը, որի նպատակը այդ վճարների հաշվարկման ու գանձման գործընթացների պարզեցումն է, դրանց վրա վերահսկողության ուժեղացումը և այդ վճարատեսակների գծով պետական բյուջե մուտքերի ավելացումը: Կառավարության մեկ այլ որոշմամբ Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման, բնականոն զարգացման և օգտագործման բնագավառում լիազորված պետական կառավարման մարմնի իրավասությունները վերապահվեց ՀՀ բնապահպանության նախարարությանը, նկատի առնելով, որ բնապահպանական հիմնախնդիրների լուծումը պահանջում է միասնական մոտեցում, որի ամբողջականության խախտումը (տարանջատումը) կհանգեցնի անցանկալի հետևանքների: Գործադիրը հավանություն տվեց «Սահմանափակ ֆիզիկական հնարավորություններով անձանց (հաշմանդամների) և գործազուրկների կրթության գործում տեղեկատվական տեխնոլոգիաների ու հեռակապի կիրառման ազգային ցուցադրական կենտրոն ստեղծելու և սահմանափակ ֆիզիկական հնարավորություններով անձանց (հաշմանդամների) և գործազուրկների կրթության գործում տեղեկատվական տեխնոլոգիաների ու հեռակապի կիրառման ազգային ցուցադրական ծրագրին», որը որոշակիորեն կնպաստի այդ անձանց սոցիալական խնդիրների լուծմանը: ՀՀ ուսումնական հաստատությունների մանկավարժական կադրերի վերապատրաստման աշխատանքները բարելավելու նպատակով կառավարությունը որոշեց հանրապետության մարզերում ստեղծել «Կրթական բարեփոխումների կենտրոն» ՓԲԸ-ի մասնաճյուղեր: Մեկ այլ որոշմամբ Մեղրի քաղաքում կստեղծվի միջին մասնագիտական պետական ուսումնական հաստատություն՝ ՀՀ կրթության և գիտության նախարարության Մեղրիի պետական քոլեջ, նրան արտոնելով նաև նախնական (արհեստագործական) մասնագիտական կրթական ծրագիր իրականացնելու իրավունք: Նույն որոշումով Մեղրիի պետական քոլեջի 2001 թ. ընդունելության համար որոշակի մասնագիտությունների գծով հատկացվեց անվճար ուսումնական 30 տեղ: Քոլեջում 2001-2002 ուստարվա ուսումնական պարապմունքները կսկսվեն 2001 թ. հոկտեմբերի 1-ից: Գործադիրը որոշեց նաև օրենսդրությամբ սահմանված կարգով լուծարել Երևանի քաղաքապետարանի «Ջերմային տնտեսություն» ՓԲԸ-ի դուստր ձեռնարկությունները: Հաշվի առնելով ՀՀ էներգետիկայի նախարարության՝ օտարերկրյա պետությունների և միջազգային վարկատու կազմակերպությունների կողմից ՀՀ-ին տրամադրվող վարկային և դրամաշնորհային միջոցների հաշվին նախապատրաստվող ու իրականացվող ծրագրերի կառավարման խորհրդի որոշումը և վարկատու գերմանական KFW բանկի համաձայնությունը, ՀՀ կառավարությունը որոշեց հաստատել «Էլեկտրահաղորդման սեկտորի վերականգնում «Վանաձոր-2» և «Կամո» ենթակայանների վերազինում» վարկային ծրագրի շրջանակներում գլխավոր կապալառու կազմակերպության ընտրության մրցույթի արդյունքները: Գործադիրը որոշում ընդունեց նաև «Հայխնայբանկ» ՓԲԸ-ի մասնավորեցման մասին:
Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ