ուրբաթ, 13 հոկտեմբերի 2006
ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը նախօրեին շնորհավորական ուղերձ է հղել Նիկիտա Սիմոնյանի ծննդյան 80-ամյակի կապակցությամբ, որում, մասնավորապես, ասված է.
«Մեծարգո Նիկիտա Պավլովիչ.
Ընդունեք իմ ամենաանկեղծ ու ջերմագին շնորհավորանքները Ձեր հոբելյանի կապակցությամբ:
Ձեր անցած ճանապարհը մեծ սպորտին անմնացորդ նվիրվածության օրինակ է: Դժվար է գերագնահատել Ձեր անձնական ներդրումը հայկական ֆուտբոլի զարգացման և միջազգային ճանաչման գործում:
Մենք բարձր ենք գնահատում նաև սպորտի ասպարեզում Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև համագործակցությունը խորացնելու Ձեր ձգտումը:
Օգտվելով հաճելի այս առիթից, ցանկանում եմ Ձեզ՝ մեծարգո Նիկիտա Պավլովիչ, երջանկություն, քաջառողջություն և հաջողություններ Ձեր հետագա գործունեության մեջ»: