Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

չորեքշաբթի, 18 հոկտեմբերի 2006



Աշխատանքային այցով Փարիզում գտնվող ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը և ՀՀ պատվիրակության անդամները երեկ ուշ երեկոյան մասնակցել են Ֆրանսիայի Ազգային ժողովի նախագահ Ժան-Լուի Դեբրեի՝ ՀՀ վարչապետի պատվին կազմակերպած ընդունելությանը:



Ֆրանսիայի Ազգային ժողովի նախագահն իր ելույթում՝ ողջունելով ՀՀ վարչապետին և ՀՀ պատվիրակության անդամներին, զարգացման նոր հեռանկարներ է մաղթել հայ-ֆրանսիական համագործակցութանը, ընդգծելով նաև ապակենտրոնացված մակարդակով փոխգործակցության կարևորությունը: Նա ևս բարձր է գնահատել Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակի Հայաստան կատարած պետական այցի նշանակությունը՝ երկկողմ հարաբերությունների հետագա սերտացման համար: Ժան-Լուի Դեբրեն խոսել է Հայաստանի և ֆրանսիայի գործարարների միջև փոխշահավետ գործակցության ակտիվացման, Հայաստանի տնտեսության մեջ ֆրանսիական կապիտալի ներգրավվածության մեծացման, հատկապես մշակույթի, կրթության և այլ բնագավառներում երկու երկրների երիտասարդության միջև կապերի ու շփումների զարգացման անհրաժեշտության մասին: Անդրադառնալով Հայոց ցեղասպանության խնդրին, նա կարևորել է Ֆրանսիայի Ազգային ժողովի կողմից Հայոց ցեղասպանության հերքումը քրեորեն պատժող օրինագծի ընդունումը, նշելով, որ իր արտահայտությամբ՝ չմոռանալով անցյալը, պետք է, այնուամենայնիվ, առաջ նայել:



Ֆրանսիայի Ազգային ժողովի նախագահին և պատգամավորներին ուղղված ողջույնի խոսքում Հայաստանի կառավարության ղեկավարը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության և բարի մաղթանքների համար: Անձամբ իր և Հայաստանի պատվիրակության համար, որի մեծ մասը ՀՀ խորհրդարանի անդամներ են, նա մեծ պատիվ է համարել հյուրընկալվել հարուստ պատմություն և ամուր ավանդույթներ ունեցող ֆրանսիական խորհրդարանի կամարների ներքո: ՀՀ վարչապետը նշել է, որ ՀՀ պատվիրակությունը Փարիզ է ժամանել մասնակցելու Ֆրանսիայում Հայաստանի տարվա մեկնարկին, որի կարևոր միջոցառումներից մեկն արդեն իսկ կայացել է ՍԵնատում՝ նվիրված ապակենտրոնացված մակարդակով հայ-ֆրանսիական բավականին հաջող համագործակցությանը, ինչպես նաև Գարնիե Օպերային թատրոնում, իր ֆրանսիացի բարեկամների հետ, տոնելու Հայաստանի Հանրապետության անկախության 15-ամյակը:



«Վերջին շրջանում մենք հաճախ ենք առիթներ ունենում խոսելու մեր բարեկամության մասին: Եվ դրանք ձևական խոսքեր չեն, այլ՝ լի են բովանդակությամբ, որ դրսևորվում է կյանքի բոլոր ոլորտներում: Հայ-ֆրանսիական կապերը գալիս են դարերի խորքից և այսօր առավել ակտիվ են ու բազմազան:



Մեր ժողովուրդներն այսօր գրում են մեր բարեկամության ամենավառ էջերը: Մի քանի շաբաթ առաջ պետական այցով Հայաստան էր ժամանել Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ժակ Շիրակը: Հայ ժողովուրդը ջերմորեն ողջունեց Նախագահ Շիրակին, որի այցը մենք դիտարկում ենք որպես գնահատանք Հայաստանի Հանրապետության անցած 15-ամյա ջանքերին՝ դեպի իրավական պետություն, զարգացած ժողովրդավարություն և ազատ տնտեսական համակարգ»,- ասել է ՀՀ վարչապետը:



Անդրանիկ Մարգարյանն ընդգծել է, որ այդ ճանապարհին մշտապես ունեցել է Ֆրանսիայի և նրա ժողովրդի սատարումը: Այսօր ևս, ըստ նրա, Ֆրանսիան աջակցում է եվրոպական կառույցներին մեր երկրի ինտեգրմանը, նաև ակտիվորեն մասնակցում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ: Ֆրանսիական խոշոր ընկերություններն իրենց կարևոր ներդրումներով մասնակցում են Հայաստանի տնտեսության զարգացմանը:



«Մեր այս սերտ հարաբերությունների կառուցման մեջ, անկասկած, կարևոր դերակատարություն ունի Ֆրանսիայի Ազգային ժողովը: Ես կցանկանայի ուղղակի ասել, որ ֆրանսիական խորհրդարանում մեր ժողովրդի լավագույն բարեկամներն են, առանց խտրության, լինեն նրանք կառավարող մեծամասնության, թե ընդդիմության մեջ: Ֆրանսիայի Ազգային ժողովում և Սենատում գործում են բազմամարդ և ամենաակտիվ բարեկամական խմբերը, որոնք շատ հաճախ նպաստում և աջակցում են համագործակցության որոշակի ծրագրերին: Խորհրդարանականներից շատերը մեկ անգամ չէ, որ այցելել են Հայաստան, և ես հաճույքով այսօր այստեղ ողջունում և շնորհակալություն եմ հայտնում նրանց բոլորին, որոնց մեջ տեսնում եմ ծանոթ շատ դեմքեր:



Մենք բարձր ենք գնահատում անկեղծ բարեկամությունը, և ես ուրախ եմ, որ մեր միջպետական հարաբերություններում իշխում է փոխադարձ հարգանքը, ակտիվ համագործակցությունն ու ջերմ բարեկամությունը»,-նշել է Հայաստանի կառավարության ղեկավարը:





Այսօր ուշ երեկոյան նախատեսվում է ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի ելույթը Փարիզի Գարնիե Օպերային թատրոնում կայանալիք՝ Հայաստանի Հանրապետության անկախության 15-ամյակին նվիրված հանդիսությանը:





 



 

Նոյեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 

-

Արխիվ